Եղիա Թովմաճան

Բանաստեղծ, հայագետ, թարգմանիչ

Գուրգեն Գեն

Դերասան

Սոկրատ Կարա-Դեմուր

Արձակագիր, դրամատուրգ

Հենրիկ Սիրավյան

Գեղանկարիչ

Ելենա Ալեքսանյան

Գրականագետ, թարգմանիչ

Գաստելլո Գասպարյան

Բեմանկարիչ, գրաֆիկ

Աշոտ Մարտիրոսյան

Գեղանկարիչ

Աիդա Սարգսյան

Երգչուհի

Հայկ Մարության

Դերասան, պրոդյուսեր

 

 

 

 

ԴԱՎԻԹ ԲԵՋԱՆՅԱՆ

Քանդակագործ

9 հունվար, 1944 - 20 փետրվար, 2011

Ծնվել է Երևանում: Եղել է քանդակագործ Հովհաննես Բեջանյանի որդին և երգչուհի Նադեժդա Սարգսյանի ամուսինը: 1950-60թթ սովորել է Երևանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում: 1960թ. ավարտել է Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը և ընդունվել Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտ: 1967-70թթ որպես դաշնակահար հանդես է եկել «Կռունկ», 1971-78թթ` «Սերպանտին» վոկալ-գործիքային անսամբլներում, հեղինակել է մի շարք Էստրադային երգեր` «Կաբարե», «Սպասում եմ քեզ», «Աշնանային մեղեդի», «Ամեն վայրկյան» և այլն: 1972թ-ից եղել է Հայաստանի նկարիչների միության անդամ: 1972-90թթ մասնակցել է հանրապետական և միջազգային ցուցահանդեսների և մրցույթների: 1972-92թթ դասավանդել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում, եղել է դոցենտ: 1992-99թթ եղել է «Հայեր» մշակութային կենտրոնի անդամ: 1999-2007թթ հանդիսացել է «Էմի Բի» պրոդյուսերական կենտրոնի գեղարվեստական ղեկավարը: 1973թ-ից կերտել է բազմաթիվ մոնումենտալ հուշարձաններ, որոնք տեղադրվել են Երևանում և աշխարհի բազմաթիվ քաղաքներում: Եղել է նաև բազմաթիվ հեռուստատեսային հաղորդումների, գեղարվեստական և կարճամետրաժ ֆիլմերի բեմադրող նկարիչը: Քանդակագործի ստեղծագործություններից հիշարժան են «Ճանապարհաշինարարին նվիրված», «Զոհվածների հուշարձան», «Գիտություն», «Շնորհակալություն», Երևանում տեղադրված Առնո Բաբաջանյանի և շատ այլ հուշարձաններ: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար