«ՆԱԻՐՅԱՆ» ՎՈԿԱԼ-ԱՆՍԱՄԲԼԻ ՄԵՆԱՀԱՄԵՐԳԸ

26 ՀՈԿՏԵՄԲԵՐ, 2017

Նոյեմբերի 4-ին ժամը, 19:00-ին տեղի կունենա «Նաիրյան» վոկալ-անսամբլի մենահամերգը երևանյան «The club» ակումբում (հասցե՝ Թումանյան 40):

Երեկոյի ընթացքում անսամբլը կկատարի Կոմիտասի ստեղծագործություններից, ինչպես նաև ժողովրդական այլ մշակումներ: Երեկոյի  ընթացքում կլինի նաև գինու հյուրասիրություն, ինչպես նաև մի շարք անակնկալներ խմբի կողմից: Միջոցառման ժամանակ կհնչեն նաև գործիքային կատարումներ:

«Նաիրյան» վոկալ-անսամբլը ստեղծվել է 2015թ.՝ Մուղդուսյան արվեստի կենտրոնի մշակութային ծրագրերի շրջանակներում: Անսամբլը կատարում է Կոմիտասի երգերը, ինչպես նաև ժողովրդական այլ մշակումներ:

Համերգային մաս՝
«Նարո Ջան»- Բարսեղ Կանաչյան
«Էս գիշեր, լուսնյակ գիշեր»- Թաթուլ Ալթունյան
«Նուբար, նուբար»- Թաթուլ Ալթունյան
«Թելլո» - Թաթուլ Ալթունյան
«Դերիկո և Ջան Մարալ» - Կարո Զաքարյան
«Հաբրբան» - Կոմիտաս-Ասլամազյան
«Խամ բաջի» - Թաթուլ Ալթունյան
«Առնեմ էրթամ իմ յարը» - Կոմիտաս և այլն

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար