"ՔԱԼԱՇՅԱՆ" ՊԱՐԻ ԴՊՐՈՑԸ ՆՇԵՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ 3-ԱՄՅԱԿԸ

3 ՄԱՐՏ, 2016

Մարտի 1-ին լրացավ 1 տարի, ինչ Երևանի Կիևյան 7 հասցեում է գործում «Քալաշյան» պարի դպրոցը: Այդ կապակցությամբ դպրոցի անձնակազմն ու «Արցախ» շոու-բալետը անակնկալ էին պատրաստել դպրոցի հիմնադիրներ, գեղարվեստական ղեկավար Ասատուր Քալաշյանի և գլխավոր փորձավարուհի Աննա Քալաշյանի համար: «Արցախ» համույթի պրոֆեսիոնալ պարողները «Բերդ» պարային համարով հանդես եկան դպրոցի դիմաց: Իսկ արդեն դպրոցի ներսում պարային համարներ էին պատրաստել դպրոցի սաները:

Նշենք նաև, որ դպրոցը նրանց համար է, ովքեր արժևորում են իրենց երեխայի լիարժեք դաստիարակությունը: Փոքրիկները բացի պարել սովորելուց, սովորում են նաև պարային գեղագիտություն, արվեստի ցուցադրական ժանրեր: «Քալաշյան» պարի դպրոցը յուրատեսակ կրթօջախ է, որի լավագույն սաները ավարտելուց հետո հնարավորություն կունենան ընգրկվել հայկական պրոֆեսիոնալ պարային համույթներում: Ինչպես դպրոցի կարգախոսն է հուշում՝ «Պարարվեստի պրոֆեսիոնալ ճանապարհով...»:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար