"ՀԱՅՖԻԼՄ"-Ի ՎԵՐԱԾՆՈՒՆԴԸ

02 ՆՈՅԵՄԲԵՐ, 2016

«Ես հագնելու եմ բանվորական շորեր ու գնալու եմ Հայֆիլմ-ը վերանորոգելու: Ինձ հետ կլինեն իմ ընկերներն ու բոլոր նրանք, ովքեր ազնիվ են ու հավատում են, որ ընդունակ են փոփոխություններ անելու: «Հայֆիլմին» ոսկե պատեր պետք չեն, պարզապես պետք է պայմաններ ստեղծել, որպեսզի կինոստուդիան սկսի աշխատել: Անհրաժեշտ է գոնե մեկ կինոդահլիճ, մի քանի տաղավարներ: Ինչ-որ մի կետից պետք է սկսել: Մարդկանց աշխատելու հնարավորություն պետք է տալ», -ասում է «Հայֆիլմի վերածնունդ» նախաձեռնության հեղինակ Հայկ Բաբայանը:

ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը օրեր առաջ Հայկ Բաբայանին հրավիրել էր նախարարություն: Հանդիպումից հետո Բաբայանը հույսեր և ակնկալիքներ ունի:

«Նախկինում ես նման նախաձեռնություն չէի սկսի: Ինձ շատ ոգևորեց Արմեն Ամիրյանի՝ մշակույթի նախարար նշանակվելու փաստը: Մարդ, որին հասարակությունը, հատկապես մշակութային հանրությունը, շատ հարգում է: Ուրախ եմ, որ նախաձեռնության հանդեպ նա դրական ու կառուցողական է տրամադրված: Մշակույթի նախարարությունից թիվ մեկ ակնկալիքը՝ որպեսզի դառնա այս գործընթացն առաջնորդող ուժերից մեկը»:

Երիտասարդ ռեժիսորի ֆեյսբուքյան նախաձեռնությանն արդեն միացել է շուրջ 1600 մարդ, որոնց թվում են նաև հայտնի դերասաններ, ռեժիսորներ, սցենարիստներ, գրողներ, հեռուստատեսության ներկայացուցիչներ:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար