«ԷՏՅՈՒԴ» ՓԱՌԱՏՈՆԸ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ Է ՇՆՈՐՀԱԼԻ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԵՎ ՊԱՏԱՆԻՆԵՐԻ

06 ՀՈԿՏԵՄԲԵՐ, 2016

Հոկտեմբերի 13-ին կմեկնարկի «Էտյուդ» հանրապետական մանկապատանեկան առաջին մրցույթ-փառատոնը, որը կազմակերպում է  «Մինորա» մշակութային կենտրոնիը: Փառատոնին կարող են մասնակցել  5-18 տարեկան բոլոր շնորհալի պատանիները: Ընդգրկված են արվեստի 3 հիմնական ճյուղերը՝ նկարչություն, ասմունք եւ թատերարվեստ: Մասնակիցները կստանան շնորհակալագրեր, դիպլոմներ, մեդալներ և այլ խրախուսական նվերներ:

Նկարչությունը անցկացվելու է 2 փուլով: Նախընտրական փուլը կմեկնարկի հոկտեմբերի 13-ին՝ «Սպիտակ» մարզամշակութային կենտրոնում:, իսկ մրցութայինը՝ հոկտեմբերի 23-ին  Մոսկովյան 3 հասցեում գտնվող Մանկապատանեկան ստեղծագործության քաղաքային կենտրոնում: Ասմունքի եւ թատերարվեստի փուլերը կանցկացվեն հոկտեմբերի 14,15 եւ 16-ին  Զեյթունի մշակույթի տանը:

«Այսպիսի մրցույթ կազմակերպվում է առաջին անգամ և մեր հիմնական նպատակն է  հայտնաբերել և հարթակ տրամադրել նկարչության, ասմունքի և թատերարվեստի ոլորտում նոր քայլեր կատարող երեխաներին: Իհարկե մենք չենք սահմանափակվի արվեստի միայն հետևյալ ճյուղերով, քանի որ մեր կարևորագույն նպատակներից մեկն էլ նաև այն է, որը ընդլայնենք մեր գործունեությունը և հնարավորություն ունենանք ներգրավվել այլ ոլորտներ ևս»,- մեզ հետ զրույցում նշեց փառատոնի համակարգող Հայկ Գևորգյանը, հավելելով, որ  «Մինորա» մշակութային կենտրոնն իր գործունեությունը ծավալում է նաև երկրի սահմաններից դուրս, նախատեսվում է փառատոնին աչքի ընկած եւ տաղանդավոր մասնակիցներին աջակցել իրենց ուժերը փորձելու նաև միջազգային հարթակներում:

Նոյեմբերի 6-ին կկայանա փառատոնի մրցանակաբաշխության արարողությունը, իսկ արվեստասեր հասարակությունը փառատոնային 5 օրերի ընթացքում կկարողնա բացահայտել երիտասարդ արվեստագետներին:

Լրագրող՝ Առաքել Տոնոյան

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար