ԵՐԵՎԱՆՈՒՄ ԲԱՑՎԵՑ "ՔԱԼԱՇՅԱՆ" ՊԱՐԻ ԴՊՐՈՑԸ

3 ՄԱՐՏ, 2016

Հայաստում քիչ չեն այն հաստատությունները, որտեղ մանուկներին սովորեցնում են պարել: Սակայն այդ բազմազանության ու առատության մեջ շատերը մանուկներին դաստիարակելու և պարային գիտելիքներ տալու լուրջ և պատասխանատու պրոցեսը վերածում են խաղ ու պարի: Եվ արդեն որերորդ տարին է բացառության սկզբունքով, իր սրտացավ վերաբերմունքով ասպարեզում է ՔԱԼԱՇՅԱՆ պարի դպրոցը: Ամուսիններ Ասատուր Քալաշյանը (հիմնադիր, գլխավոր բալետմայստեր) և Աննա Քալաշյանը (գլխավոր փորձավար) դաստիարակում ու սովորեցնում են պարային հմտություններ և պատրաստում ապագա պարողների: Եվ ահա գարնանն ընդառաջ` Քալաշյանները սպասված անակնկալ ունեն:

Թե Քալաշյան ազգանունը ձեզ անծանոթ է, կամ ծանոթ է միայն "Տղամարդիկ" ֆիլմից, ապա գարնան առաջին օրվանից հնարավորություն ունեք ծանոթանալու Ասատուր և Աննա Քալաշյանների գարնանային անակնկալին՝ Կիևյան 7 հասցեում արդեն բաց է ՔԱԼԱՇՅԱՆ պարի դպրոցը:

Դպրոցում դասավանդվելու են 6-ից 7 ոճերի պարեր, ինչպես նաև տարբեր ազգերի ժողովրդական պարեր:

Դպրոցի հիմնադիրն ու գեղարվեստական ղեկավարն է պարող, պարուսույց Ասատուր Քալաշյանը:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար