ՀԱՅ ԵՎ ԻՐԱՆԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆԸ՝ ԻՐԱՆԻ 5 ՔԱՂԱՔՆԵՐՈՒՄ

12 ՀՈՒՆՎԱՐ, 2016

Վաղը` հունվարի 13-ին, մեկնարկում է դաշնակահար, ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Մելիքյանի համերգային շրջագայությունը Իրանի Իսլամական Հանրապետության հինգ քաղաքներում: Վեց համերգներից բաղկացած շարքը նախաձեռնել է Թեհրանի ժամանակակից երաժշտության կենտրոնը` կառավարական մարմինների հետ համագործակցությամբ: Դաշնակահարի համերգային նվագացանկը ընդգրկում է հիմնականում հայ` Տիգրան Մանսուրյանի, Արթուր Աքշելյանի և այլոք, իրանցի`Ամիր Թաֆրեշիպուրի, Հորմոզ և Շահին Ֆարհատների և այլոք,  զուգահեռ նաև եվրոպական որոշ համաշխարհային անուն ունեցող կոմպոզիտորների` Հայնց Հոլլիգերի, Միշել Ժարելի, Տորու Տակեմիցուի ստեղծագործությունները: Համերգների ընթացքում տեղի կունենան մի շարք պրեմիերաներ: Համերգներից առաջ Հայկ Մելիքյանը կանցկացնի վարպետության դասեր:

Համերգներ`

Հունվարի 13, Բուշեհր (քաղաքային համերգասրահ)
Հունվարի 15 և 16, Թեհրան (Ռուդակի կամերային դահլիճ)
Հունվարի 17, Յազդ (Քաղաքապետարանի համերգասրահ)
Հունվարի 19, Ահվազ (Աֆթաբ համերգասրահ)
Հունվարի 20, Շիրազ (Հաֆեզ համերգասրահ)

Հայկի Մելիքյանի վերադարձից հետո ս.թ. հունվրաի 29-ին նախատաեսվում է նրա երևանյան մենահամերգը, որով կազդարարվի ԿՈՄԻՏԱՍԻ թանգարան-ինստիտուտի 2016թ. համերգաշրջանի բացումը:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար