DISCOVERY 2015-ԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԲԵՐԵՑ ԵՐԿՈՒ ՄՐՑԱՆԱԿ

29 ՄԱՅԻՍ, 2015

Ս.թ. մայիսին Բուլղարիայի Վարնա քաղաքը արդեն 24-րդ անգամ հյուրընկալեց DISCOVERY միջազգային փառատոնը, որին մասնակցում էին 18 երկրների ներկայացուցիչներ` Եվրոպայից և Ասիայից, այդ թվում նաև Ռուսաստանից, Իտալիայից, Մալթայից, Իսպանիայից, Բուլղարիայից, Ղազախստանից, Թուրքիայից, Ադրբեջանից և այլն: Հայաստանը սույն փառատոնի շրջանակներում կազմակերպվող երգի մրցույթին պրոդյուսեր Զառա Պետրոսյանը (CANTUS պրոդ. կենտրոն) նախկինում ներկայացրել էր երգիչներ Վարդուհի Վարդանյանին (2000թ.), Լիանային (2001թ.) և Էրիկին (2007թ.), ովքեր արժանացել էին առաջին մրցանակների: Երկարատև դադարից հետո այս տարի մեր երկիրը ներկայացրեցին CANTUS պրոդյուսերական կենտրոնի երիտասարդ արտիստները` Տաթև Ղուկասյանն ու Ալեքսանդր Հակոբյանը («Ալեքսանդր Պլատո» բեմական անվամբ) և կրկին անգամ վերադարձան հատուկ մրցանակներով: Միջազգային ժյուրիի որոշմամբ` Հայաստանին շնորհվեցին երկու մրցանակներ` Ալեքսանդր Պլատոն արժանացավ Մրցույթի հատուկ` Ամենագրավիչ երգիչ մրցանակին, իսկ Տաթև Ամիրյանը` Մրցույթի լավագույն կանացի ձայն պարգևին, ինչպես նաև նրանք ստացան հրավերներ մասնակցելու Իսպանիայում և Մալթայում 2016թ. կայանալիք փառատոններին:

Նշենք, որ Տաթև Ղուկասյանը պրոֆեսինալ երաժիշտ է, ով տեղափոխվել է Երևան ՌԴ Արմավիր քաղաքից և ներկայումս ուսանում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, տիրապետում է մի շարք գործիքների և ստացել է մի քանի պարգևներ: 

Իսկ Ալեքսանդր Պլատոն ունի բազմապիսի կենսագրություն, քանի որ վերջինս ավարտել է Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետը, երկար տարիներ դասավանդել է հենց մայր բուհում, ուսանել է նաև Չեխիայի Կառլի Համալսարանում, մոտ 6 տարի է աշխատում է մարքեթինգի ոլորտում` հայաստանյան բանկերից մեկում և արդեն երկու տարի է զբաղվում է պորֆեսինալ վոկալի դասընթացներով` CANTUS պրոդյուսերական կենտրոնում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար