ԺՆԵՎՅԱՆ ՀԱՄԵՐԳ` ՄԵԾ ԵՂԵՌՆԻ 100-ԱՄՅԱԿԻՆ ԸՆԴԱՌԱՋ

29 ՄԱՐՏ, 2015

Սույն թվականի ապրիլի 17-ին Ժնևի հեղինակավոր «Վիկտորիա Հոլ» դահլիճում համերգային ելույթով հանդես կգան շվեյցարահայ հանրահայտ օպերային երգչուհիներ սոպրանո Վարդուհի Խաչատրյանը և մեցցո-սոպրանո Ջուլիետ Գալստյանը:

Համերգային ծրագիրը կազմակերպվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ և Շվեյցարիայում Հայաստանի դեսպանության բարձր հովանու ներքո:

Ծրագրում կհնչեն Կոմիտասի, Բախի, Բելլինիի, Շուբերտի, Շտրաուսի, Ռախմանինովի և այլ դասականների ստեղծագործությունները:

Միջոցառման բացման խոսքը վստահված է Ժնևի քաղաքապետ Սամի Կանաանին:

Ինչպես նշում են համերգի կազմակերպիչ «Ավետիս» հայ-շվեյցարական մշակութային ասոցիացիայից, այն Հայոց Մեծ եղեռնի 100-ամյակին նվիրված ամենամասշտաբային համերգն է լինելու Ժնևում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար