ՀԱՅԿ ՄԵԼԻՔՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ ԻՐ ՆՈՐ ՁԱՅՆԱՍԿԱՎԱՌԱԿԸ

1 ՀՈԿՏԵՄԲԵՐ, 2014

Երեկ` սեպտեմբերի 30-ին, Գաֆէսճեան արվեստի կենտրոնի հատուկ միջոցառումների սրահը հյուրընկալել էր դաշնակահար, ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Մելիքյանին, ով ներկայացրեց երևանյան հանդիսատեսին իր նոր ձայնասկավառակը` նվիրված շվեյցարական երաժշտությանը` "1900+" և "Դեսպանատան ձայնասկավառակներ" նախագծերի շրջանակներում: Սկավառակի շնորհանդեսը կազմակերպվել էր Հայաստանում Շվեյցարիայի դեսպանության օժանդակությամբ: Այն ներառում է շվեյցարացի 20-րդ դարի 2-րդ կեսի և ժամանակակից կոմպոզտորների` Հայնց Հոլլիգերի, Կլաուս Հուբերի, Էրիկ Գոդիբերի, Միքաել Ժարելի, Բեթ Ֆուրերի և Էդվարդ Սթեմփֆլիի դաշնամուրային ստեղծագործությունները, որոնցից մի քանիսը ժամանակակից երաժշտության պատմության մեջ ձայնագրվում են առաջին անգամ:

"Անչափ ուրախ ենք, որ Հայկ Մելիքյանի եվրոպական շրջագայությունից առաջ կարողացանք ավարտին հասցնել այսօրվա համերգի աշխատանքները և հայ ունկնդրին և Դաշնակահարի երկրպագուներին ներկայացնել այս գեղեցիկ և խորհրդանշական ծրագիրը: Ներկայացվող շվեյցարական երաժշտության ձայնասկավառակը թվով երկրորդն է "Դեսպանատան ձայնասկավառակներ" շարքում: Արդեն պատրաստ է թվով երրորդը` նվիրված Լիտվայի դասականներին, որը ներկայացնում է Հայաստանում Լիտվայի հանրապետության դեսպանությունը: Ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել Հայաստանում Շվեյցարիայի դեսպան՝ պն. Գասսերին, համերգի կազմակերպման համար, համերգի հովանավոր "Կազանչյան ժամացույցներ" ընկերության տնօրեն` պն. Կազանչյանին, ինչպես նաև մեր կողմից շատ սիրելի Գաֆէսճեան արվեստի կենտրոնի տնօրինությանը` երկար տարիներ մեր կողքին և մեզ հետ միշտ համախոհ լինելու համար",- նշեց դաշնակահարի մենեջեր Ալեքսանդր Հակոբյանը:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար