Միրզա Մելքոմ Խան

Դիվանագետ, հրապարակախոս, արձակագիր

Գևորգ Տեր-Աղեքսանդրյան

Բանահավաք, ազգագրագետ, արձակագիր

Հովհաննես Հակոբյան

Պատմաբան, հրապարակախոս

Էդուարդ Թոփչյան

Գրականագետ

Ասատուր Մնացականյան

Բանաստեղծ, բանասեր

Վարդիթեր Կարապետյան

Գեղանկարչուհի

Մովսես Պչաքչյան

Արձակագիր, թարգմանիչ

Սաթիկ Հախնազարյան

Դերասանուհի

Լիդուշիկ

Երգչուհի

 

 

 

 

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆԸ ԴՍԵՂՈՒՄ

Դսեղ գյուղի կենտրոնում է գտնվում Ամենայն հայոց բանաստեղծի՝ Հովհաննես Թումանյանի հայրական տունը, որն ամբողջապես շրջապատված է եղևնիներով: Տուն-թանգարանը բացվել է 1939թ.՝ Թումանյանի ծննդյան 70 ամյակի առթիվ: Տան առջև՝ բազալտե պատվանդանի վրա, տեղադրված է մեծ գրողի կիսանդրին (գործ՝ Ա. Ուրարտուի, 1948թ.): Այս տանն է ծնվել Հովհաննես Թումանյանը, 1869թ. փետրվարի 19-ին: Այստեղ է անցկացրել մանկությունն ու պատանեկությունը: 1879-1883թթ սովորել է Ջալալօղլու (այժմ՝ Ստեփանավան) երկսեռ դպրոցում, ապա մեկնել ՝է Թիֆլիս՝ ուսանելու Ներսիսյան դպրոցում (1883-86թթ.): Տունը 19-րդ դարի 60-ական թվականներին կառուցել է բանաստեղծի հայրը՝ գյուղի քահանա Տեր Թադևոսը: Թանգարանը երկհարկանի է, ունի վեց սենյակ: Չորս սենյակները գտնվում են առաջին հարկում, երկուսը՝ երկրորդ: Ցուցադրությունը սկսվում է առաջին հարկից՝ ժամանակագրական կարգով: Առաջին հարկում են գտնվում հացատունը, մեծ օթախը և երկու ցուցասրահ: Վերջին երկուսում ներկայացված ցուցանմուշները պատմում են Թումանյանի տոհմաբանության, ծնողների, Թիֆլիսում և Ջալալօղլիում ուսումնառության տարիների, գրողի գրական-հասարակական գործունեության մասին: Երկրորդ հարկում գտնվող երկու սրահում ցուցադրված են բանաստեղծի մահճակալը, գրասեղանը, հագուստը և անձնական իրեր: Տուն-թանգարանի շենքը վերանորոգված է սփյուռքահայ Գունտագճյան և Պուճիկյան ամուսինների նյութական օժանդակությամբ: Նորացված է նաև ցուցադրությունը:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար