Հակոբ Մանանդյան

Պատմաբան, բանասեր

Աստղիկ Երամյան

Դերասանուհի

Նորայր Աղաջանյան

Գեղանկարիչ

Սևակ Արզումանյան

Գրականագետ, գրաքննադատ

Կիմ Երիցյան

Դերասան

Ռուբեն Սարգսյան

Կոմպոզիտոր

Ակսել Բակունց

Երաժիշտ, ջազմեն

Սերգեյ Մարկոսյան

Կոմպոզիտոր, երաժշտագետ

Վիկտոր Հովհաննիսյան

Գեղանկարիչ, բեմանկարիչ

Անուշ Նագգաշյան

Բանաստեղծ

Անի Բատիկյան

Ջութակահար

 

 

 

 

ԱՐԴՎԻԻ ՍՈՒՐԲ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՎԱՆՔ

Լոռու մարզի Արդվի գյուղը հանրապետության հնագույն գյուղերից է: Հայ մատենագրության և բանահյուսության մեջ այն կապվում է Հովհան Օձնեցի Իմաստասեր կաթողիկոսի (717-28թթ.) անվան հետ: Վանքային համալիրը բաղկացած է երկու եկեղեցուց և զանգակատնից։ Արդվին հատկապես նշանավոր է Սրբանեսի (Սուրբ Հովհաննեսի) կամ Հովհան Օձնեցու վանքով, որը գտնվում է գյուղի հյուսիս-արևմտյան մասում: 718-28թթ Օձնեցին Արդվիի մերձակայքում կառուցել է ճգնարան ու եկեղեցի: Սբ. Հովհաննես վանքը կառուցված է խոշոր, անկանոն քարերից: Հյուսիսային եկեղեցու սկզբնական հորինվածքը, որից պահպանվել են արևելյան պատի ստորին շարքերը և հարավային մուտքի մի մասը, վկայում է, որ այն կառուցվել է ավելի վաղ, քան ամբողջ համալիրը։ Զանգակատունը կառուցվել է 17րդ դարում վանքի հարավային մասում։  Վանքի տարածքում են գտնվում նաև խաչքարեր, քառակող կոթողը, տնտեսական և բնակելի շինությունների փլատակները։ Եկեղեցիները միանավ թաղակապ դահլիճներ են, որոնք հաղորդակցվում են երկայնական ընդհանուր պատի մուտքային բացվածքով։ Հյուսիսային դահլիճը, որն ունի պայտաձև աբսիդ և քառակուսի աղոթասրահ, համաչափություններով ավելի փոքր է, քան հարավայինը։ Մի ժամանակ այն մուտք է ունեցել նաև արևմուտքից, բայց ներկայումս այն փակված է։ 13-րդ դարում եկեղեցու արևմտյան պատին կցվել է ոչ մեծ թաղակապ սրահ։ Զանգակատան ստորին հարկաշարքը խորանարդաձև է, այն պսակված է վեցասյուն ռոտոնդայով։ Սրբանեսի վանքը շրջապատված է անկանոն ոչ բարձր պարսպապատով։ Արևմտյան մասում է գտնվում միջնադարյան գերեզմանոցը՝ բազմաթիվ ուշագրավ խաչքարերով և տապանաքարերով։ 19-րդ դարում վանքը վերանորոգել է Ստեփանոս Տարինյանը, իսկ 1902թ.` Մելիքսեթ Քալանթարյանը: Հայտնի «Օձի պորտ» հուշարձանը նույնպես գտնվում է այստեղ: Օձի պատմությունը կապված է դարերի խորքից եկող մի լեգենդի հետ: Ասում են` մի կին հանդիպում է վիշապ օձերի և օգնություն է կանչում: Հովհաննես Օձնեցին ուղարկում է իր աշակերտներին: Յոթ աշակերտ գնում ու չեն վերադառնում: Օձնեցին ինքն է գնում: Նա աստվածաշնորհ մարդ է լինում, գավազանով հարվածում է օձին ու ասում. «Թող քո պորտից բուժիչ ջուր դուրս գա, իսկ ինքդ քար դարձիր»: Այդպես էլ լինում է: Իսկ այն, որ Օձի պորտից հոսող ջուրը ոսկի ու արծաթ է պարունակում, հաստատել են Երևանում գտնվող երկրաբանության ինստիտուտում: Սրբանեսի վանքը հայտնի է նրանով, որ այստեղ է թաղված 34-րդ Հայոց կաթողիկոս Հովհաննես Օձնեցին: Սրբանեսի վանքը հայտնի է նրանով, որ այստեղ է թաղված  Հայոց կաթողիկոս Հովհաննես Օձնեցին: Այստեղ է նկարահանվել հայտնի հայ ռեժիսոր` Ս.Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմը։

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար