ԳՅՈՒՄՐԻԻ ՍՈՒՐԲ ԱՄԵՆԱՓՐԿԻՉ ԵԿԵՂԵՑԻ

Սբ. Ամենափրկիչ եկեղեցին գտնվում է ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքում։ Կառուցվել է 1860-ականներին, շինարարական աշխատանքներն ավարտվել են 1873թ.։ 1882թ. Ձիթողցյանների միջոցներով հյուսիսային ճակատին կից կառուցվել է փոքրիկ գավիթ: Եկեղեցուն կից գործել է հայկական ծխական դպրոցը: Դպրոցի շենքը քանդվել է խորհրդային տարիներին: Զանգակատունը 1932թ. փորձել են քանդել տանկերով, հետո պայթեցրել են: 1960-ական թվականներին զանգակատունը վերաշինվել է: Ամենափրկիչը կառուցվել է Անիի Մայր տաճարի նմանությամբ։ Եկեղեցու 36 մ բարձրությամբ զանգվածին չկարողացավ վնասել 1926թ. կործանարար երկրաշարժը։ Եկեղեցու կառուցման վարպետաց վարպետը, եղել է Թադեոս Անտիկյանը (Անտիկենց Թաթոսը)։ Փայտի աշխատանքները ղեկավարել է վարպետ Մանուկ Պետրոսյանը, որը եկեղեցու խաչը հնարամտորեն վերև բարձրացնելու և մայր գմբեթի ծայրին ամրացնելու համար ժողովրդից ստացել է Արդար Մանուկ անունը։ Խորհրդային տարիներին եկեղեցին ծառայել է որպես ֆիլհարմոնիայի դահլիճ։ 1988թ. երկրաշարժի ժամանակ եկեղեցին մասամբ ավերվել էր։ Ընթացքի մեջ են եկեղեցու վերականգնման աշխատանքները։ Եկեղեցին ունի այս տիպի կառույցներում հազվագյուտ հանդիպող նկուղային հարկ: Սև և կարմիր տուֆի համադրությամբ շարված պատերը մշակված են բազմաթիվ հարթաքանդակներով, որոնք պատկերում են հատվածներ Աստվածաշնչից: Զանգակատան կարմիր և սև քարերով հավաքված հարթ առաստաղը վարպետների կողմից կիրառված հետաքրքիր ճարտարապետական լուծումների օրինակ է: Եկեղեցու ներքին պատերը և առաստաղը սվաղված էին հատուկ շաղախով, որտեղ կրից բացի օգտագործված էր ուղտի բուրդ:  Այժմ եկեղեցին վերականգնվում է:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար