Աստվածատուր Ներսեսովիչ

Բառարանագիր, աստվածաբան

Հովսեփ Մալեզյան

Բանաստեղծ

Շահան Նաթալի

Բանաստեղծ, պետական գործիչ, գրող

Արամ Սաֆրաստյան

Արևելագետ, պետական գործիչ

Մաթևոս Դարբինյան

Արձակագիր, դրամատուրգ

Աշոտ Զորյան

Գեղանկարիչ

Ժիրայր Սերգոյան

Օպերային երգիչ

Ժիրայր Անանյան

Դրամատուրգ

Լևոն Մանուկյան

Արձակագիր

Վեներա Թարզյան

Դերասանուհի

Ռուզան Սարյան

Բանասեր, արվեստաբան

 

 

 

 

ՀԱՌԻՃԱՎԱՆՔԻ ՀԱՄԱԼԻՐ

Հառիճավանքի համալիրը պատմական Շիրակ գավառի նշանավոր հուշարձաններից է: Հնագույն շինությունը 7-րդ  դարում կառուցված Սբ. Գրիգոր մաստարայատիպ եկեղեցին է, որին հարավից կից են 13-րդ դարով թվագրվող երկհարկ աղոթարաններ։ Վանքի գլխավոր եկեղեցին կառուցվել է 1201թ. Ջաքարե և Իվանե իշխանների հրամանով: Այն խաչաձև-գմբեթավոր մեծաչափ կառույց է։ Հետաքրքիր լուծում ունի հատկապես տաճարի արևելյան ճակատը՝ բարդ բեկվածքավոր գոտուց կազմված է մի խոշոր պատկեր, որի վերին մասում խաչ է, քվելի ներքևում կա ուղղանկյուն շրջանակ, որի մեջ տեղավորված է Զաքարե և Իվանե իշխանների կտիտորական բարձրաքանդակը ։ Ամբողջ կառույցի վրա իշխում է գմբեթի բարձրադիր, բազմանիստ թմբուկը։ Թմբուկի նիստերը զարդարված են մեկը մյուսին չկրկնող գոգավոր, սկուտեղանման զարդաքանդակ-վարդյակներով։ Եկեղեցուն արևմուտքից, որոշ չափով ասիմետրիկ, տեղադրված է 13-րդ դա րով թվագրվող քառասյուն գավիթը, որը եկեղեցուն մասշտաբով չհակադրելու համար կառուցված է համեմատաբար ավելի ցածր համամասնություններով։ Գավթի կենտրոնական մասը ծածկված է շթաքարե երդիկավոր վրանանման գմբեթով։ Մնացած մասերը ծածկված են հայելային թաղերով, որոնք շարված են աստղաձև և այլ տիպի քարերով։ Հարուստ է շքամուտքի հարդարանքը, նրա տիմպանը։ Գյուղի հարավային կողմում, երեք դարավանդների վրա, գտնվում է 12 հա ընդհանուր մակերեսով բրոնզեդարյան բնակատեղի։ Հուշարձանը բազմաշերտ է, պարունակում է մ.թ.ա. 3-րդ հազարամյակից մինչև մ.թ. 10-րդ դարի շերտեր։ Վաղ բրոնզեդարյան շերտում բացվել են ուղղանկյուն և քառանկյուն հիմքերով բնակարաններ` քարից պատրաստված կրակարաններով։ Հայտնաբերվել են խեցեղեն, աշխատանքային գործիքներ, պերճանքի առարկաներ, որոնք որոշակի զուգահեռներ ունեն Հայկական լեռնաշխարհի մի շարք հուշարձաններից գտածոների հետ։ Բնակատեղիի մոտ գտնվում է Հառիճի դամբարանադաշտը` մոտ 3 քառ. կմ տարածքով։ Տեղ-տեղ զանազանվում են դամբարանների արևմուտքից-արևելք ձգվող շարքերը։ Հառիճում բացվել են նաև հազվադեպ դամբարաններ, ուր հանգուցյալի մարմնից անջատված գլուխը դրված է, կավամանի մեջ։ Դամբարանախցերում հաճախ գտնվում են ածխի և մոխրի մնացորդներ, որից կարելի է ենթադրել, որ Հառիճում ընդանված է եղել դամբարանը չար ոգիներից մաքրելու ծիսական արարողությունը։ Հառիճից գտնվել են նաև կենդանիների կավե գեղեցիկ արձանիկներ, գունազարդ, սև փայլով նախշավոր և խոհանոցային հասարակ խեցեղեն, հանգուցյալների պատվին զոհաբերած կենդանիների ոսկորներ և այլն։ Ուշագրավ է Հառիճում բացված տաճարային համալիրը: Վաղ միջնադարյան և հետագա շերտերից հայտնաբերված նյութերը վկայում են, որ կյանքը ամրոցում գոյատևել է մինչև Հառիճի եկեղեցու կառուցումը։ Այնուհետև բնակիչները հաստատվել են այժմյան Հառիճ գյուղի տարածքում։

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար