Գալուստ Շերմազանյան

Բանահավաք, դրամատուրգ

Գարեգին Սրվանձտյան

Ազգագրագետ, եկեղեցական գործիչ, բանասեր-բանահավաք

Միքայել Փորթուգալ

Բանասեր, հայագետ

Մամիկոն Գևորգյան

Դրամատուրգ, թարգմանիչ

Մուշեղ Աղայան

Կոմպոզիտոր, երաժշտագետ

Տիրան Երկանյան

Ճարտարապետ

Արշալույս Արշարունի

Բանաստեղծ, գրականագետ, թատերագետ

Սերգեյ Սարինյան

Գրականագետ

Առաքել Առաքելյան

Գեղանկարիչ

Սերժ Առաքելյան

Բանաստեղծ, լրագրող

Արմեն Սմբատյան

Կոմպոզիտոր

Արմեն Միրաքյան

Օպերային երգիչ

 

 

 

 

ԳՏՉԱՎԱՆՔ

Գտչավանք միջնադարյան վանքային համալիրը գտնվում է Արցախի Հադրութի շրջանի Տող գյուղի մոտ։ Գրականության մեջ բացի վերոհիշյալ անուններից, կոչվել է նաև Թիլնա վանք. բաղկացած է մի գմբեթավոր եկեղեցուց և գավթից. երկու շենքերն էլ կառուցված են սրբատաշ քարերով և արվեստավոր վարպետի ձեռքով: Արցախի հայ ճարտարապետական լավագույն հուշարձաններից մեկն է: : Իբրև եպիսկոպոսանիստ՝ պատմական աղբյուրներում հիշատակվում է սկսած 5-րդ դարից։ Համաձայն արձանագրությունների շինարարությունը սկսվել է 1241թ. և ավարտվել 1248թ.` Ամարասի վանականներ Սարգիս և Վրթանես եղբայրների կողմից: Գավթի հյուսիսային պատին կից կա անտաշ քարերով կառուցված մի եկեղեցի ևս, որի ծածկն ամբողջովին փլված է: Ըստ ամենայնի, կառուցվել է ավելի վաղ: Գտչավանքը հնում ունեցել է ընդարձակ կալվածքներ և եղել է մշակույթի կենտրոն: Հայտնի են այնտեղ գրված կամ պահպանվող մի քանի ձեռագրեր: Դիզակի Մելիք Եգանը հովանավորում էր այս լեռան գագաթի հուշարձանները: Նա իր հայր Ղուկաս վարդապետին կարգել էր Գտչավանքի վանահայր:  Բերդամիջի եկեղեցին գտնվում է բերդի ներսում, նրա արևմտյան մասում թաղածածկ շենք է` շինված անտաշ քարերով: Հարավային մուտքի ճակատին քանդակված է աստվածամոր պատկերը` մանուկ Հիսուսը գրկին և երեք այլ սրբապատկերներ։ Եկեղեցուն արևմուտքից կից է կիսամշակ բազալտից կառուցված թաղածածկ գավիթը, որը ծառայել է որպես իշխանական տոհմական տապանատուն։ Համալիրի հյուսիսային կողմում կանգուն է միանավ, թաղածածկ 2-րդ եկեղեցին, իսկ արևմտյան կողմում մնացել են բնակելի շինությունների և պարսպի ավերակները։ Վանքի համալիրը հարուստ է խաչքարերով, վիմական արձանագրություններով։ Պահպանվել են Գտիչի վանքում ստեղծված ձեռագրեր։

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար