Տիրան Քելեկյան

Լրագրող, հրապարակագիր

Վազգեն Առաջին

Հայագետ, եկեղեցական գործիչ

Բոգդան Վերդյան

Արձակագիր

Զավեն Բեկյան

Բանաստեղծ

Վեսմիր Գրիգորյան

Գեղանկարիչ

Նարեկ Ավետիսյան

Գեղանկարիչ

Գարիկ Պապոյան

Հաղորդավար, դերասան, երաժիշտ

 

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ

Հայաստանի ազգագրության և ազգային-ազատագրական պայքարի պետական թանգարանը (ՀԱԱՊՊԹ) գիտամշակութային և կրթադաստիարակչական համալիր է, որտեղ պահպանվում, ցուցադրվում և ուսումնասիրվում են հայ ժողովրդի մշակութային ժառանգությանը վերաբերող պատմամշակութային արժեքներ՝ հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը: Հիմնադրվել է 1968թ. Սարդարապատի հուշահամալիրում: Գ տնվում է ՀՀ Արմավիր քաղաքից 10 կմ հարավ-արևմուտք: Ճարտարապետն է Ռաֆայել Իսրայելյանը, քանդակագործները՝ Արա Հարությունյանը, Սամվել Մանասյանը և Արշամ Շահինյանը: Հուշահամալիրը խորհրդանշում է Սարդարապատի հերոսամարտի (1918թ.) պատմական նշանակությունը հայրենիքի փրկության և հայկական պետականության վերականգնման պայքարում: 1974-77թթ Սարդարապատի հուշահամալիրի արևելյան կողմում կառուցվել  է ՀԱԱՊՊԹ-ի շենքը, որն իր ծավալով ու մտահղացմամբ լրացրել և ամբողջացրել է համալիրը: Շենքը մտահղացված է իբրև ամրոց` խուլ պատեր, շքամուտք և 2 նեղ պատուհաններ` մեկն ուղղված դեպի Արարատ լեռը, մյուսը` դեպի Արագածը: Այն ուղղանկյուն հատակագծով երկհարկանի  կառույց է՝ կենտրոնում 3 խոշոր ցուցասրահներով, ինչպես նաև կենտրոնական եռախորան և կինոցուցադրման ու դասախոսությունների համար նախատեսված դահլիճներով, որոնք ունեն հազարաշեն ավանդական ծածկ և լուսավորվում են վերևից: Կենտրոնական դահլիճներին հարում են կանաչապատ փոքր ներքին բակերը, որոնց միջոցով ապահովվում է սրահների լուսավորությունը: ՀԱԱՊՊԹ-ում պահպանվում են 70 հազարից ավելի մշակութային արժեքներ՝ հավաքածուների 5 թեմատիկ բաժիններով. 1. հնագիտական՝ հնագույն և միջնադարյան արվեստ, արհեստներ, կրոնապաշտամունքային առարկաներ, 2. ազգագրական՝ աշխատանքի գործիքներ, արհեստներ, ազգային խոհանոց, օժանդակ տնտեսաձևեր, գորգ ու կարպետ, կահույք, ժանյակ ու ասեղնագործություն, ազգային տարազ ու զարդեր, ընտանիքին և ազգային տոնացույցին վերաբերող առարկաներ, 3. լուսանկարներ, նկարներ, փաստաթղթեր, արխիվային նյութեր, 4. ժամանակակից դեկորատիվ-կիրառական արվեստ, 5. այլ ժողովուրդների էթնիկ մշակույթին առնչվող նմուշներ: Թանգարանի նախնական ֆոնդը ձևավորվել է Հայաստանի պատմության և այլ թանգարանների հատկացրած նմուշներով և Հա յաստանում ու Ջավախքում կազմակերպված ազգագրական գիտարշավների, Լճաշենի, Զոլաքարի, Զեյվայի, Լոռի բերդի, Դվինի, Նոր Արմավիրի, Շիրակավանի  պեղումների ժամանակ հայտնաբերված իրերով: Թանգարանի հավաքածուն համալրվում է նաև գնումներով և մեծարժեք նվիրատվություններով: Հիշարժան են Հակոբ Ջելալյանի, Երանուհի Գեթինգ Հայդոստյանի, Գևորգ Բաքրջյանի նվիրատվությունները: Գործում են թանգարանային արժեքների վերականգնման և պահպանման լաբորատորիաներ: Թանգարանում կազմակերպվում են նաև հայոց ավանդական և ժամանակակից արվեստին, ինչպես նաև այլ ժողովուրդների էթնիկ մշակույթին վերաբերող ցուցահանդեսներ: Թանգարանի գիտական բաժիններում կատարվում են հայ էթնիկ մշակույթին նվիրված գիտահետազոտական աշխատանքներ: 1998թ. տեղի է ունեցել ՀԱԱՊՊԹ-ի հիմնադրման 20-ամյակին նվիրված գիտաժողով, տպագրվել է «Ավանդույթն ու նորույթը հայոց կենսաապահովման մշակույթում» խորագրով ժողովածուն: 2005թ. հրատարակվում է «Նոր ազգագրական հանդեսը»:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար