Հակոբ Մարթայան

Լեզվաբան, թուրքագետ

Գուրգեն Ալեմշահ

Կոմպոզիտոր, դիրիժոր

Շանթ Հերթևցյան

Գեղանկարիչ

Շառլ Ազնավուր

Երգիչ, երգահան, դերասան

Նորայր Ժամհարյան

Կոմպոզիտոր, բլուլահար, դուդուկահար

Աննա Ջանբազյան

Բալետի արտիստ, պարուսույց

Անահիտ Ներսիսյան

Օպերային երգչուհի

 

 

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՍՈՒՐԲ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԿՐՏԻՉ ԵԿԵՂԵՑԻ

Սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցին գտնվում էԿոնդի բարձունքին, մեծ երկրաշարժից խոնարհված միջնադարյան եկեղեցու տեղում, 1710թ. կառուցվել է Սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցին, Երևանի մեծահարուստ Մելիք Աղամալի աջակցությամբ: Եկեղեցին եռանավ բազիլիկ է: Ուղղանկյուն պարագիծ ունեցող հատակագծում ներգրավված են աղոթասրահն ու արևելյան կողմի ավագ խորանը՝ ավանդատներով հանդերձ: Մտահոգված Կոնդի եկեղեցու անբարետես վիճակով` ճարտարապետ Ռ. Իսրայելյանը 1973թ. Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Ա ուշադրությանն է ներկայացրել եկեղեցու հիմնական վերակառուցման նախագիծը, որն հավանության է արժանացել, սակայն նույն տարում հեղինակը վախճանվել է: Տաս տարի անց, հեղինակի որդին՝ ճարտարապետ Ա. Իսրայելյանն իր հոր մտահղացումը վերածել է տեխնիկական նախագծի, որը թույլատրվել է իրականացնել: Աշխատանքային նախագիծը մշակել են հանրապետության վաստակավոր ճարտարապետ Բաղդասար Արզումանյանը և ինժեներ-կոնստրուկտոր Ավետիք Թեքնեջյանը: 1980-ական թթ բազմափորձ ինժեներ-շինարար Միքայել Հովհաննիսյանի անմիջական ղեկավարությամբ կատարվել է եկեղեցու հիմնական վերակառուցումը: Գմբեթը, արտաքին պատերը երեսպատվել են տուֆով: Մեծ ծավալի աշխատանքներ են կատարվել եկեղեցու ներսում, ավագ խորանի բեմապատը զարդարվել է գեղաքանդակ հորինվածքներով: Արևմտյան կողմից երգչախմբի համար հավելվել է վերնատուն, հատակը մարմարապատվել, բարեզարդվել տաճարի ներսը: Կառուցվել է եկեղեցու զանգակատունը, իսկ 2000թ.` եկեղեցուն կից «Հովհաննես Կոզեռն» կրթամշակութային կենտրոնը: Կենտրոնում պարբերաբար կազմակերպվում են անգլերեն լեզվի և համակարգչային դասընթացներ, գործում է սրբապատկերի դպրոցը:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար