Ներսես Լամբրոնացի

Մատենագիր, փիլիսոփա, եկեղեցական գործիչ, բանաստեղծ

Հակոբ Գուրգեն

Գրող, լրագրող

Լազար Արտազով

Գեղանկարիչ

Ստեփան Տեր-Ավետիքյան

Արձակագիր, հրապարակախոս

Սարգիս Մանուկյան

Գրականագետ, թարգմանիչ

Վարդան Ատրյան

Արձակագիր, լրագրող

Դև

Բանաստեղծ, գեղանկարիչ

Սերո Աբրահամյան

Բանաստեղծ, արձակագիր

Եվա Ռիվաս

Երգչուհի

 

 

 

 

ԲԱՂԱԲԵՐԴ

Բաղաբերդը գտնվում է Կապանից Քաջարան մայրուղու վրա՝ Ողջի գետի ձախ ափին՝ Դավիթ-Բեկ բանավանի մոտ: Հայ մատենագրական աղբյուրներում պահպանված տեղեկությունների համաձայն, Բաղաբերդը կառուցել է Բաղակը` Սիսակ Նահապետի զարմից: Դեռևս 4-րդ դարի Հայաստանի խոշորագույն պաշտպանական կառույցներից էր: Սյունիքի նախարար Անդովկ Սյունին Բաղաբերդի պարիսպների տակ պարտության մատնեց պարսից Շապուհ արքայի զորագնդերին: Սյունիքի կամ Բաղաց թագավորության շրջանում ( 10-12-րդ դարեր) ևս Բաղաբերդն ուներ քաղաքական և մշակութային կարևոր դեր: 1170թ. Գանձակի սելջուկները Ելակուզ ամիրայի գլխավորությամբ գրավեցին այն, կոտորեցին բնակիչներին, այրեցին ավելի քան 10 հազար ձեռագիր մատյան, կողոպտեցին գանձերը: Բաղաբերդի կործանումով վերացավ Սյունյաց թագավորությունը: Բաղաբերդը կառուցված է լեռան եռանկյունաձև գագաթին` երկու կողմից բնական պատնեշ ունենակով խոր կիրճերի ուղղաձիգ ժայռերը: Բերդը շրջափակված է բոլորաձև աշտարակավոր հաստ և բարձր ( 6-8 մ) պարսպով, որ բավականին լավ է պահպանված: Արևելյան կողմում ժայռերի համեմատաբար խոցելի մասերը ամրացված են բրգաձև կոնտրֆորսեր ունեցող հենապատով, իսկ ժայռերը որոշ տեղերում մշակված են որպես որպես ուղղաձիգ պատեր: Բաղաբերդի հյուսիս-արևելյան միակ մուտքին թշնամին կարող էր մոտենալ միայն անկյան տակ: Պաշտպանական նման հնարքը բնորոշ է միջնադարյան Հայաստանի ամրոցաշինությանը:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար