Հակոբ Աղաբաբ

Բանաստեղծ, արձակագիր

Ռուբեն Մելիք

Բանաստեղծ

Մարկ Արյան

Երգիչ, երգահան, բանաստեղծ

Վահրամ Թաթիկյան

Բանաստեղծ, արձակագիր

Արքմենիկ Նիկողոսյան

Գրականագետ, գրաքննադատ

Սերժ Գաբյան

Ռեժիսոր, երաժշտական պրոդյուսեր

Լևոն Հախվերդյան

Երգահան, երգիչ

Շուշաննա Թովմասյան

Դերասանուհի

 

 

 

 

ԱՐԵՆԻԻ ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑԻ

Արենիի Սբ. Աստվածածին եկեղեցին գտնվում է ՀՀ Վայոց Ձորի մարզի Արենի (նախկինում` Արփա) գյուղից 0.5կմ հեռու՝ Արփա գետի ձախ ափին՝ բլրի վրա: Արևմտյան մուտքին կա արձանագրություն, ըստ որի կառուցել է Սյունյաց արքեպիսկոպոս Հովհաննես Օրբելյանը 1321թ., ճարտարապետն է Մոմիկը: Ըստ ավանդության` այն կառուցվել է հեթանոսական բագինի կանգնած հիմքերի վրա:  Եկեղեցին կառուցված է կարմրասպիտակավուն քարից, կենտրոնագմբեթ է, ունի մեկ զույգ արևմտյան մույթեր, խորանի 2 կողմերում ավանդատներ: Ունի 2 մուտք` արևմուտքից և հարավից: Մոմիկն այն կառուցելիս հրաժարվել է 13-14-րդ դարերի պաշտամունքային ավանդական ձևերից` գմբեթը հենելով երկու առանձին կանգնած մույթերի վրա: Ինքնատիպ են խորանի զույգ խաչաձև լուսամուտները, որոնք նույնպես Մոմիկի ձեռագիրն են: Արևմտյան մուտքի ճակատակալ քարին Աստվածամոր պատկերն է` գահավորակի վրա բազմած Աստվածամայրն է` մանուկ Հիսուսը գրկին, Տիրամայրը պատկերված է որպես երկնային թագուհի: Արևմտյան մուտքից ներս մտնողի առջև միանգամից բացվում է եկեղեցու ողջ ներքին տարածքը, իսկ գմբեթակիր կամարների 4 անկյուններում 4 ավետարանիչների բարձրաքանդակներն են` նրանց խորհրդանիշները` հրեշտակ, թևավոր առյուծ, թևավոր ցուլ (եզ) և արծիվ: 1967-72թթ նորոգվել են եկեղեցու պատերն ու ծածկը: 1840թ. երկրաշարժից քանդված եկեղեցու գմբեթը 1998թ. պոլսահայ Արտաշես Տյուզմեճյանի բարերարությամբ և Գարեգին Ա կաթողիկոսի հովանավորությամբ վերակառուցվել է իր նախնական տեսքով` բազմանիստ, կիսասյունիկներով զարդարված, հովանոցաձև վեղարով: Եկեղեցու մոտ են գտնվում իշխան Տարսայիճ Օրբելյանի ապարանքի ավերակները, շուրջը` 14-17-րդ դարերի խաչքարեր և տապանաքարեր: Արենիից 1 կմ հյուսիս-արևելք գետի հին հունի վրա պահպանվել են լայնաթռիչք չորսկամարանի 13-րդ դարի կամրջի մնացորդները: Կամուրջը կառուցել է Ամաղուի Նորավանքի արաջնորդ Սարգիս եպիսկոպոսը ( 1263-87թթ): Նույն տեղում նկատվում են ավելի հին կամրջի հետքեր:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար