Գալուստ Շերմազանյան

Բանահավաք, դրամատուրգ

Գարեգին Սրվանձտյան

Ազգագրագետ, եկեղեցական գործիչ, բանասեր-բանահավաք

Միքայել Փորթուգալ

Բանասեր, հայագետ

Մամիկոն Գևորգյան

Դրամատուրգ, թարգմանիչ

Մուշեղ Աղայան

Կոմպոզիտոր, երաժշտագետ

Տիրան Երկանյան

Ճարտարապետ

Արշալույս Արշարունի

Բանաստեղծ, գրականագետ, թատերագետ

Սերգեյ Սարինյան

Գրականագետ

Առաքել Առաքելյան

Գեղանկարիչ

Սերժ Առաքելյան

Բանաստեղծ, լրագրող

Արմեն Սմբատյան

Կոմպոզիտոր

Արմեն Միրաքյան

Օպերային երգիչ

 

 

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՍՈՒՐԲ ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐԻՉ ՄԱՅՐ ԵԿԵՂԵՑԻ

Սբ. Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցին կառուցվել է երջանկահիշատակ Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն 1-ինի նախաձեռնությամբ՝ նվիրված Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700-ամյակին։ Հայրապետն իր ձեռքով հուշաքար է դրել մայր եկեղեցու կառուցման վայրում։ Եկեղեցու հիմնօրհնեքը կատարել է երջանկահիշատակ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Ա-ն՝ 1997թ., Սբ. Աստվածածնի ավետման տոնակատարության օրը՝ ապրիլի 7-ին։ Եկեղեցին կառուցվել է ճարտարապետ Ստեփան Քյուրքչյանի նախագծով։ Այն եկեղեցական համալիր է՝ բաղկացած երեք եկեղեցուց՝ Մայր եկեղեցուց, Սբ. Տրդատ թագավորի և Սբ. Աշխեն թագուհու մատուռներից։ Եկեղեցու մուտքի առջև տեղադրված են 30-ից ավելի կամարներով կառուցված զանգակատունն ու գավիթը։ Գավթում են պահվում Գրիգոր Ա Լուսավորչի մասունքները, որոնք 2000թ. Գարեգին Բ բերել էր Նեապոլի Սուրբ Գրիգոր Հայի եկեղեցուց։ Մայր եկեղեցու ներքևի հարկում ընդունելությունների և եկեղեցուն առնչվող միջոցառումների համար սրահներ կան։ Նախագիծն ունի հավասարաթև խաչի հատակագիծ ու դեպի երկինք ուղղված ադամանդակերպ ծավալ։ Այն ամենախոշորն է հայկական եկեղեցիների շարքում։ Համալիրի մակերեսը մոտավորապես 3,822 քմ է, իսկ ամենաբարձր կետը՝ մայր եկեղեցու խաչը, հատակից 54 մետր բարձր է։ Համալիրն ամբողջությամբ կառուցված է միաձույլ երկաթբետոնից, երեսպատման համար ընտրվել է Հայաստանի պատմական մայրաքաղաք Անիի բաց նարնջագույն տուֆը։ Այսօր այն իր վեհությամբ ու գեղեցկությամբ տեսանելի է Երևանի բազմաթիվ անկյուններից: 2001թ. սեպտեմբերի 23-ին Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ Ներսիսյանը օծեց եկեղեցին և մատուցեց 1-ին Պատարագը:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար