Աստվածատուր Ներսեսովիչ

Բառարանագիր, աստվածաբան

Հովսեփ Մալեզյան

Բանաստեղծ

Շահան Նաթալի

Բանաստեղծ, պետական գործիչ, գրող

Արամ Սաֆրաստյան

Արևելագետ, պետական գործիչ

Մաթևոս Դարբինյան

Արձակագիր, դրամատուրգ

Աշոտ Զորյան

Գեղանկարիչ

Ժիրայր Սերգոյան

Օպերային երգիչ

Ժիրայր Անանյան

Դրամատուրգ

Լևոն Մանուկյան

Արձակագիր

Վեներա Թարզյան

Դերասանուհի

Ռուզան Սարյան

Բանասեր, արվեստաբան

 

 

 

 

ՄԱԿԱՐԱՎԱՆՔ

Մակարավանք համալիրը գտնվում է Տավուշի մարզի Աչաջուր գյուղից 3 կմ հարավ-արևմուտք՝ Պայտաթափ լեռան լանջին։ Այն բաղկացած է երեք եկեղեցիներից, գավթից, աղբյուրից, դարպասից, հանգստարանից և այլ օժանդակ շինությունների ավերակներից։ Ամենավաղ շինությունը հին եկեղեցին է, որը տեղակայված է համալիրի հյուսիսարևելյան կողմում։ Մուտքը միայն արևմտյան կողմից է, որով հաղորդակցվում է գավթին։ Գլխավոր եկեղեցին արտաքուստ ուղղանկյուն է (13,5x9,5 մ վրա), ներքուստ խաչաձև՝ ընդարձակ և լուսավոր երկհարկանի օթյակներով, հիմնական մուտքը արևմուտքից է, իսկ հյուսիսային կողմի մուտքը տանում է դեպի գավիթ։ 1953թ. վանքի տարածքը ուսումնասիրելու և մաքրելու ժամանակ Գ. Խ. Սարգսյանի կողմից հայտնաբերվում է ջարդված և չորս կտորի բաժանված մի խոշոր խաչքար, որի թիկունքին փորագրված էր ընդարձակ մի արձանագրություն՝ կառուցողների (Հովհաննես Ա-ի վանահայրության տարիներին Բազազ իշխանի որդի Վարդանի կողմից ի հավերժացում կառուցողի և նպաստավորողների հիշատակի) և կառուցման թվականի (1205թ.) տվյալներով: Այստեղ շինության արձանագրությունը, ըստ կարգի, փորագրվել է ոչ թե եկեղեցու վեմին, այլ նշված խաչքարի վրա։ Այն կանգնեցված է եղել եկեղեցուց ոչ հեռու՝ հարավային պատի արևելյան անկյան մոտ՝ հատուկ պատվանդանին։ Հետագայում երկրաշարժի պատճառով տանիքից թափվող քարերը տապալել են խաչքարը։ Համալիրի կառույցները, որոնք երկար ժամանակ անխնամ մնալու հետևանքով քայքայվել էին և գտնվում էին անբարվոք վիճակում, տասնամյակներ առաջ պետության կողմից վերանորոգվեցին։ Նախկինում վանքն ունեցել է ընդարձակ կալվածքներ, խոշոր միաբանություն, բանվոր-ծառայողներ, որոնք մշակել են հողատարածքները, շահագործել անտառը, եկամուտ ստացել, իսկ այսօր հուշահամալիրը հանդիսանում է լոկ պատմամշակութային հուշարձան։ Վանքի կարևոր մասն է գավիթը։ Այն կառուցվել է 13-րդ դարի 1-ին քառորդում, արևելքից կից է հնագույն եկեղեցուն։ Գավիթը չորս սյուներով կենտրոնակազմ հորինվածք ունի, կառուցված է վարդագույն սրբատաշ քարերով։ Ինչպես շքամուտքի վրա, այնպես էլ ներսից կան բազմաթիվ զարդաքանդակներ։ Հաջորդ հուշարձանը փոքրիկ եկեղեցին է, որը կառուցվել է 1198թ.՝ վանահայր Հովհաննես Ա-ի օրոք։ Ներքուստ խաչաձև է, արտաքուստ՝ ութանիստ կենտրոնագմբեթ և կրում է Սբ. Աստվածածնի անունը։ Զարդարված է բազմաթիվ հարթաքանդակներով, ունի գեղաքանդակ շքամուտք։ Այն կանգնած է հիմական հուշարձաններից դեպի արևելք, իսկ նրան հյուսիսից կից է մի փոքրիկ կիսավեր մատուռ։ Համալիրն իր զարդաքանդակներով և ինքնատիպությամբ, ըստ մասնագետների, կարևոր տեղ է գրավում հայ ճարտարապետության մեջ։ Մինչև 1881թ. վանքն ունեցել է իր վանահայրեր: Վերջին վանահայր ծերունի Գրիգորը (արդար Դավիթ մականունով) սպանվել է անհայտ չարագործների կողմից։

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար