Հակոբ Մանանդյան

Պատմաբան, բանասեր

Աստղիկ Երամյան

Դերասանուհի

Նորայր Աղաջանյան

Գեղանկարիչ

Սևակ Արզումանյան

Գրականագետ, գրաքննադատ

Կիմ Երիցյան

Դերասան

Ռուբեն Սարգսյան

Կոմպոզիտոր

Ակսել Բակունց

Երաժիշտ, ջազմեն

Սերգեյ Մարկոսյան

Կոմպոզիտոր, երաժշտագետ

Վիկտոր Հովհաննիսյան

Գեղանկարիչ, բեմանկարիչ

Անուշ Նագգաշյան

Բանաստեղծ

Անի Բատիկյան

Ջութակահար

 

 

 

 

ԲՋՆԻԻ ԱՄՐՈՑ

Բջնին Հայաստանի հնագույն բնակավայրերից է` հիշատակված դեռևս 5-րդ դարի մատենագիրների կողմից: 10-րդ դարում այն հանդիպում է ‹‹Բերդավան››, իսկ 13-րդ դարում նաև ‹‹Քաղաք›› անվան տակ: Պատմական Մազազ գավառի մասը կազմելով, պատկանում էր Պահլավունիներին: Բջնի ամրոցը Վասակ Պահլավունու շինարարական գործունեության արդյունք է (հավանաբար վերաշինված է հնի տեղում), իսկ նրա որդին` Գրիգոր Մագիստրոսը, կառուցել է տվել Բջնիի Սբ.Աստվածածին և Կեչառիսի վանքի գլխավոր եկեղեցին: Բնական բացառիկ նպաստավոր դիրքի շնորհիվ Բջնիի ամրոցը միջնադայան Հայաստանի առավել անառիկներից էր: Տեղադրված լինելով գյուղի արևելյան կողմում, Հրազդան գետի աջափնյա մասում գտնվող ու երեք կողմերից 100-120 մ խորությամբ գահավեժ վիհերով շրջափակված մի քարաժայռի գագաթին, ամրոցն իր հսկողության տակ էր պահում բնակավայրն ու կիրճով անցնող հին մայրուղին: Բերդի տարածքը բնականորեն թելադրել է այն բաժանել երկու` մեծ և փոքր մասերի: Փոքրի վրա, որը 10-15 մ ցածրադիր է մեծի համեմատությամբ և ունի 1200-1500 քմ մակերես, տեղադրված է եղել ստորին, իսկ գագաթի մնացած մասում վերին ամրոցը: Քառաժայռի բնական անառիկության շնորհիվ ամրոցի միայն հյուսիսային կողմն էր պաշտպանված հզոր և բուրգավոր` շուրջ 120 մ երկարությամբ պարիսպներով, որում և գտնվում էր գլխավոր դարպասը: Այդպիսի պարիսպներ, 115 մ երկարությամբ, ձգված են նաև ստորին ամրոցի հարավային հատվածով, որի մոտ գտնվում է դեպի Հրաղդան գետն իջնող թաղածածկ գաղտնուղու կամարակապ մուտքը: Ամրոցն ապահովված էր ինքնահոս կերպով քարաժայռի գագաթը բարձրացող ջրով, որի պաշարներն ստեղծելու համար կառուցված էր թաղակապ մի ջրամբար: Վերին բերդում պահպանվել են նաև մատուռի և այլ շենքի մնացորդներ:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար