Հակոբ Աղաբաբ

Բանաստեղծ, արձակագիր

Ռուբեն Մելիք

Բանաստեղծ

Մարկ Արյան

Երգիչ, երգահան, բանաստեղծ

Վահրամ Թաթիկյան

Բանաստեղծ, արձակագիր

Արքմենիկ Նիկողոսյան

Գրականագետ, գրաքննադատ

Սերժ Գաբյան

Ռեժիսոր, երաժշտական պրոդյուսեր

Լևոն Հախվերդյան

Երգահան, երգիչ

Շուշաննա Թովմասյան

Դերասանուհի

 

 

 

 

ԹԱՆԱՀԱՏԻ ՎԱՆՔԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐ

Թանահատը Վայոց ձորի վանական համալիրներից է: Վանքը կառուցվել է Անահիտ աստվածուհուն նվիրված հեթանոսական մեհյանի տեղում: Նշանավոր համալիրից պահպանվել են երկու`Սբ. Ստեփանոս՝ կառուցված 1273-79թթ Պռոշ իշխան Պռոշյանի հովանավորությամբ և Սբ. Նշան եկեղեցիները: Այս վանքի մասին մատենագրական աղբյուրներում և հետազոտողների մոտ տարակարծություններ կան այն կապակցությամբ, որ Թանահատ անունով երկու վանքեր կան, երկուսի եկեղեցիներն էլ Սբ. Ստեփանոս են կոչվում: Վիճարկվում է նաև Գլաձորի համալսարանի այստեղ գտնվելու կարծիքը: Վանքը հարուստ է խաչքարերով, քանդակներով, պատերից մեկի վրա պահպանվել է արևային ժամացույցը: Թանահատի վանքը գործել է մինչև ուշ միջնադար և այժմ բարվոք վիճակում է: Սբ. Ստեփանոս եկեղեցին խաչագմբեթ տիպի եկեղեցի է` չորս անկյուններում կրկնահարկ ավանդատներով: Միակ մուտքը բացվում է արևմտյան կողմից: Մուգ կապտավուն, սրբատաշ քարերով ու խնամքով կառուցված եկեղեցու արտաքին ճարտարապետությունը պարզ է, համարյա զուրկ հարդարանքից: Բացառություն է կազմում արևմտյան ճակատը, որն ընդգծված է համեստ ձևերի մի շքամուտքով` պսակված լայն երեսկալում ամփոփված նեղլիկ լուսամուտով: Ծավալատարածական հորինվածքը բնորոշ է շեշետված վերասլացությամբ, որում մեծ է գմբեթի բարձր ու բազմանիստ, ծալքավոր վեղարով պսակված թմբուկի դերը: Նրա հարավային նիստին տեղավորված պատուհանի կամարներից վերև չորս անջատ տառերով արձանագրված է եկեղեցու հիմնադրման տարեթիվը` ԹՉԻԲ (1273թ.): Կենտրոնում ամփոփված է մագիլներում խոյ բռնած արծվի բարձրաքանդակը, որը խորհրդանշում է Պռոշյան իշխանների տոհմանշանը: Սբ. Նշան եկեղեցին կցակառուցվել է հիմնականի հյուսիսային կողմից: Մուտքի ճակատակալ քարերից երկուսի կորստյան պատճառով շինարարական արձանագրությունը չի ամբողջանում և կառուցման տարեթիվը մնում է անհայտ: Ելնելով շքամուտքի ճարտարապետական ձևերից, հուշարձանը իրավացիորեն վերագրվում է 14-րդ դարին: Միանավ բազիլիկ տիպի եկեղեցի է, որի ծածկն ու արևելյան պատը փլված են: Առանձին ճոխությամբ աչքի է ընկնում եկեղեցու շքամուտքը: Բարավորը պատած է բարդ հորինվածքի մի բարձրաքանդակով: Նրանում քառատրոփ սլացող հեծյալը նիզակն ուղղել է առյուծի երախը, իսկ առյուծը թաթով հարվածում է նիզակին: Բարավորի հարթության մնացած մասերում տեղավորված են որսի կենդանիների` այծյամի, կաքավի, սիրամարգի ու այլ թռչունների պատկերներ: Այս բարձրաքանդակներն ամենայն իրավամբ կարող են դասվել միջնադարյան Հայաստանի աշխարհիկ բովանդակությամբ քանդակագործական արվեստի լավագույն օրինակների շարքը:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար