Գալուստ Շերմազանյան

Բանահավաք, դրամատուրգ

Գարեգին Սրվանձտյան

Ազգագրագետ, եկեղեցական գործիչ, բանասեր-բանահավաք

Միքայել Փորթուգալ

Բանասեր, հայագետ

Մամիկոն Գևորգյան

Դրամատուրգ, թարգմանիչ

Մուշեղ Աղայան

Կոմպոզիտոր, երաժշտագետ

Տիրան Երկանյան

Ճարտարապետ

Արշալույս Արշարունի

Բանաստեղծ, գրականագետ, թատերագետ

Սերգեյ Սարինյան

Գրականագետ

Առաքել Առաքելյան

Գեղանկարիչ

Սերժ Առաքելյան

Բանաստեղծ, լրագրող

Արմեն Սմբատյան

Կոմպոզիտոր

Արմեն Միրաքյան

Օպերային երգիչ

 

 

 

 

ԳԱՆՁԱՍԱՐ

Գանձասարը վանական համալիր է, որը գտնվում է Արցախի՝ Մարտակերտի շրջանի՝ Վանք գյուղի մոտակայքում, նախկինում Արցախ նահանգի Մեծ Առանք գավառում։ Իր անունը ստացել է Վանք գյուղի դիմաց գտնվող բլրի անունից, որի ընդերքում կան արծաթի և այլ մետաղների հանքեր։ Գանձասարը եղել է առաջնորդարան և Խաչենի իշխանների տոհմական տապանատունը։ Հասան-Ջալալյան տոհմի իշխանների հոգածության շնորհիվ Գանձասարը պահպանել է հոգևոր կենտրոնի իր դերը։ Վանքն ունեցել է հարուստ ձեռագրատուն, դպրանոց, որտեղ ստեղծվել են բարձրարժեք ձեռագրեր: Գանձասարի Սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցին կառուցվել է 1216-38թթ Հասան-Ջալալ իշխանի կողմից (ճարտարապետ` Քարիմ): Սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցին ուղղանկյուն, ներքուստ` խաչաձև, 4 անկյուններում երկհարկ ավանդատներով գմբեթավոր կառույց է, որն աչքի է ընկնում հարուստ հարդարանքով: Ներսում` թմբուկի հիմքին, տեղադրված են բարձրաքանդակ գլուխներ (խոյի, ցուլի, մարդու), բեմառաջքը զարդարված է երկրաչափական քանդակներով: Ամենաուշագրավը 16-նիստանի թմբուկը և հովհարաձև վեղարն են: Նիստերը մշակված են պատկերաքանդակներով, լուսամուտների քանդակազարդ պարակալներով, կողերը շեշտված են նուրբ որմնասյուներով: Արևմտյան նիստերին քանդակված են Քրիստոսը, Ադամն ու Եվան, 2 կտիտոր (նվիրատու-պատվիրատու), իսկ հարավային նիստերին լուսապսակներով մարդիկ, որոնք դիմում են միջին նիստի ճակտոնում պատկերված Աստվածամորը: Թմբուկի վրա` եզան գլխի և թևատարած արծվի, հարավային ճակատին՝ կաքավի, արևմտյան պատին թռչունների քանդակներ են: Եկեղեցու արևմտյան ճակատին բարձրարվեստ բարձրաքանդակ է՝ Խաչելության տեսարանը:  Գավիթն արևմտյան մասի 2 հզոր սյուներին և արևելյան պատի որմնասյուներին հանգչող կամարներով ընդարձակ դահլիճ է:  Գանձասարը 1400-1816թթ Աղվանից կաթողիկոսների նստավայրն էր։ 17-18-րդ դարերում Գանձասարի կաթողիկոսներն աջակցել են Ղարաբաղի մելիքությունների ազատագրական պայքարին, իսկ 18-րդ դարի սկզբին կաթողիկոս Եսայի Հասան-Ջալալյանի շուրջն են համախմբվել Արցախի և Սյունիքի ազատագրական շարժման գործիչները: Մինչև Ղարաբաղի միացումը Ռուսաստանին (1813թ.) Գանձասարը շարժման կենտրոնն էր: 1815թ. Ռուսաստանի ցարական կառավարության հրահանգով Գանձասարի կաթողիկոսությունը վերացվել է, և նրան փոխարինած միտրոպոլիտության աթոռանիստը 1836թ. դարձել է Շուշին: 1923թ.՝ Ադրբեջանին բռնակցվելուց հետո, ցավոք, չի գործել, և միայն հնարավոր է եղել այն նորոգել 1993-97թթ։ Ըստ պատմական փաստերի՝ Գանձասարում են ամփոփված Հովհաննես Մկրտչի գլուխը, Հովհաննես Մկրտչի հոր՝ Զաքարիայի արյունը, Գրիգոր Լուսավորչի «Օրէնուսույց սուրբ ծնոտը», Լուսավորչի թոռ Գրիգորիսի, Սբ. Պանտալեոն բժշկի և այլ նահատակների սուրբ նշխարները։

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար