Հակոբ Աղաբաբ

Բանաստեղծ, արձակագիր

Ռուբեն Մելիք

Բանաստեղծ

Մարկ Արյան

Երգիչ, երգահան, բանաստեղծ

Վահրամ Թաթիկյան

Բանաստեղծ, արձակագիր

Արքմենիկ Նիկողոսյան

Գրականագետ, գրաքննադատ

Սերժ Գաբյան

Ռեժիսոր, երաժշտական պրոդյուսեր

Լևոն Հախվերդյան

Երգահան, երգիչ

Շուշաննա Թովմասյան

Դերասանուհի

 

 

 

 

ԵՐԵՎԱՆԻ ԿԱՐԵՆ ԴԵՄԻՐՃՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԱՐԶԱՀԱՄԵՐԳԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐ

Համալիրի կառուցման համար փակ մրցույթ է հայտարարվել, որին մասնակցեցել են 8 նախագծային կազմակերպություններ: Անհրաժեշտ է եղել կառուցել 10.000 հանդիսատեսի համար նախատեսված սպորտի պալատ: Սպորտային մասի բացումը տեղի է ունեցել 1983թ., երբ Երևանը պետք է ընդուներ ծանրամարտի աշխարհի առաջնությունը: Համերգային մասի բացումը տեղի է ունեցել 1984թ. հրդեհից հետո: Հրդեհը բռնկվել էր համերգային դահլիճում, որտեղ դեռ շարունակվում էին շինարարական աշխատանքները: Հետագայում համալիրն անվանակոչվել է Կարեն Դեմիրճյանի անունով: Կառույցի նախագծման աշխատանքներն իրականացրել են Ճարտարապետներ Կորյուն Հակոբյանը, Արթուր Թարխանյանը, Հրաչյա Պողոսյանը, Սպարտակ Խաչիկյանը, Գուրգեն Մուշեղյանը, ինժեներներ Իգոր Ծատուրյանը, Գրիգոր Ազիզյանը, Միքայել Ահարոնյանը, քանդակագործ Ֆերդինանտ Առաքելյանը: Քանդակի էսքիզների վրա աշխատանքները սկսվել են 1980թ., ամբողջությամբ պատրաստ է եղել 1984թ.: Բարձրությունը 6 մետր է, երկարությունը՝ 60 մետր:  Ընդհանուր ֆիգուրների քանակը 330 է: Կենտրոնում պատկերված է Վահագնի ծնունդը, կողքերում՝ քոչարի պարը, երգչախումբ, գիտության խորհրդանիշեր, բերքահավաքի, հեղափոխության տեսարաններ, ամբոխ և այդ բոլորը միասին խորհրդանշում է Հայաստանը: Մի հատվածում պատկերվել են ստեղծագործական խմբի անդամները. կենտրոնում Արթուր Թարխանյանն է, կողքին՝ Հրաչ Պողոսյանը, Սպարտակ Խաչիկյանը, կոնստրուկտորներ Գրիգոր Ազիզյանը, Իգոր Ծատուրյանը և քանդակագործ Ֆերդինանտ Առաքելյանը:1987թ. նախագծման և ճարտարապետական ինքնատիպ լուծումների համար հեղինակային խումբն արժանացել է երկրի բարձրագույն պարգևի` ԽՍՀՄ պետական մրցանակի: Համալիրը հյուրընկալել է հանրահայտ արվեստագետներ Թոմաս Անդերսին, Միշել Լեգրանին, Դեմիս Ռուսոսին, Յան Գիլանին, Լա Սկալա օպերային թատրոնի սիմֆոնիկ նվագախմբին, Բոնի էմ խմբին, Յանիին: Մարզահամերգային համալիրում են անցկացվել նաև Շախմատի միջազգային օլիմպիադան, Եվրոպայի ուշույի առաջնությունը, բասկետբոլի համահայկական խաղերը, ինչպես նաև ըմբշամարտի, բռնցքամարտի, ծանրամարտի, գեղասահքի տարբեր առաջնություններ:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար