Ռուբեն Շահվերդյան

Գեղանկարիչ, խեցեգործ

Պետրոս Թումանյան

Ճարտարապետ

Գեորգի Յարալյան

Ծաղրանկարիչ

Վանո Սիրադեղյան

Պետական գործիչ, արձակագիր

Ռուբեն Նուրիջանյան

Օպերային երգիչ

Վահագն Պապայան

Կոմպոզիտոր, բաս-կիթառահար

Հռիփսիմե Մարգարյան

Գեղանկարչուհի

Դավիթ Աղաբեկյան

Հաղորդավար

Ռոման Մուշեղյան

Կինոռեժիսոր

Արթուր Գրիգորյան

Բալետի արտիստ

 

 

 

 

ԴԱԴԻՎԱՆՔ

Դադիվանքը (Խութավանք) եղել է Արցախ նահանգի Խաչեն գավառի կրոնական ու մշակութային կենտրոնը։ Գտնվում է Արցախի Շահումյանի շրջանում` Թարթառ (Տրտու) գետի ձախ ափին, անտառապատ լեռան լանջին։ Հիմնադրվել է մ.թ. 1-ին դարում, քրիստոնեական քարոզչության համար նահատակված Դադիի գերեզմանի տեղում։ 5-րդ դարից հիշատակվում է որպես եպիսկոպոսանիստ։ Ավերվել է արաբական արշավանքների ընթացքում։ 12-րդ դարում սելջուկների ասպատակումների ժամանակ ամրոցի դեր է կատարել։ Այդտեղ էր Վախթանգյան իշխանական տան տոհմական տապանատունը։ Համալիրի ներկայիս պահպանված շենքերը պատկանում են 12-13-րդ դարերին: Կաթողիկեն կառուցել է Վախթանգի կինը` Արզուխաթունը, 1214թ.։ Ուղղանկյուն հատակագծով, ներքուստ խաչաձև, չորս անկյուններում երկհարկ ավանդատներով կառույց է, կան որմնանկարներ (որ այժմ զգալիորեն վնասված են)։ Հարավային և արևելյան պատերին, կենտրոնական լուսամուտներից վեր, քանդակված են կտիտորները եկեղեցու մանրակերտի հետ։ Արևմուտքից երկհարկանի զանգակատունն է և սյունասրահը։ Զանգակատան խորշում տեղադրված են վանքի առաջնորդ Աթանասի` 1283թ. կանգնեցրած երկու բարձրարվեստ խաչքարերը։ Կաթողիկեին կից է թաղակապ գավիթով, ուղղանկյուն բեմով 2-րդ եկեղեցին։ Համալիրի հյուսիսային մասում են մեծությամբ աչքի ընկնող միանավ եկեղեցին և նրան արևմուտքից կից գավիթը (13-րդ դար)։ Հարավում առանձին կանգնած է, փոքր գմբեթավոր եկեղեցին։ Համալիրի հարավային մասում վանքի օժանդակ կառույցների խումբն է` չորս սյուներով ժամատուն (1224թ.), նրան կից խոհանոցով սեղանատուն, հյուրատուն, գրատուն և այլ սենյակներ։ Հարավ-արևմտյան մասում Հասան-Ջալալի ապարանքն է, 1-ին հարկում` հնձանն ու մառանը։ Համալիրի կազմում կան նաև մատուռներ և խաչքարեր։ Կառույցների որմերը հարուստ են արժեքավոր արձանագրություններով։

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար