Միրզա Մելքոմ Խան

Դիվանագետ, հրապարակախոս, արձակագիր

Գևորգ Տեր-Աղեքսանդրյան

Բանահավաք, ազգագրագետ, արձակագիր

Հովհաննես Հակոբյան

Պատմաբան, հրապարակախոս

Էդուարդ Թոփչյան

Գրականագետ

Ասատուր Մնացականյան

Բանաստեղծ, բանասեր

Վարդիթեր Կարապետյան

Գեղանկարչուհի

Մովսես Պչաքչյան

Արձակագիր, թարգմանիչ

Սաթիկ Հախնազարյան

Դերասանուհի

Լիդուշիկ

Երգչուհի

 

 

 

 

ԼԱՍՏԻՎԵՐ

Լաստիվերի երկհարկ քարանձավը գտնվում է Խաչաղբյուր գետի հիասքանչ ձորում, Ենոքավանից 3կմ հեռավորության վրա: Տեղանքը կարծես թաքնվում է սաղարթախիտ անտառի խավարի մեջ: Բուռն գետը, բարձր ծառերը և ուղղաձիգ ժայռերը հեքիաթային են դարձնում տեղի բնությունը: Քարանձավում, 13-14-րդ դարերում՝ մոնղոլական արշավանքների ժամանակ, իր ապաստանն էր գտել տեղի բնակչությունը: Այն գտնվում է ձորի գրեթե ուղղաձիգ լանջի վրա: Նրան հասնելու համար մարդիկ ստիպված էին կառուցել աստիճաններ` մեկը մյուսի վրա շարված գերաններից: Կառույցը հետզհետե նմանվում էր լաստի, և այդ պատճառով քարանձավը մնաց ժողովրդի հիշողության մեջ «Լաստիվեր» անունով: Դեռ նախաքրիստոնեական ժամանակներում քարանձավը ծառայել է որպես պաշտամունքային վայր` նվիրված հայոց աստվածներին: Այդ մասին տեղեկանում ենք քարայրի պատերին արված կանանց պատկերներից: Քարանձավի պատերը հարուստ են գեղեցիկ խորաքանդակներով: Ցավոք սրտի կատարող վարպետի անունը հայտնի չէ: Կարելի է նկատել, որ պատկերված է հարսանեկան տեսարան: Հեղինակը ստեղծել է այդ գլուխգործոցները քարանձավում ճգնավորի կյանքով ապրելու ժամանակ: Այդ պատճառով քարանձավը հիշատակվում է նաև «Անապատ» անունով:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար