Սուքիաս Սոմալյան

Բանասեր, բառարանագիր, թարգմանիչ

Տիգրան Գալեմճյան

Թատերական գործիչ, դրամատուրգ

Արշակ Մադոյան

Գրող, պատմաբան

Արբակ Մխիթարյան

Պատմաբան, արվեստաբան, հնագետ

Գևորգ Վիրապյան

Թարգմանիչ

Պարույր Սևակ

Բանաստեղծ, գրականագետ, թարգմանիչ

Դորա Սաքայան

Հայագետ, թարգմանիչ

Սվետլանա Կոլոսարյան

Օպերային երգչուհի

Ռոմիկ Սարդարյան

Բանաստեղծ

Սամվել Կոսյան

Բանաստեղծ, դրամատուրգ

Գայանե Մկրտչյան

Դերասանուհի

Արամո

Դերասան, երգիչ

Հրաչյա Սարիբեկյան

Արձակագիր, գրականագետ

Դիանա Ավետիսյան

Հաղորդավար

Քաջիկ Գրիգորյան

Կոմպոզիտոր, կլառնետահար

 

 

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՍՈՒՐԲ ՍԱՐԳԻՍ ԵԿԵՂԵՑԻ

Երևանի երբեմնի բերդի դիմաց, Ձորագյուղի կամ Խնկելաձորի վերևում` Հրազդան գետի ձախ ափին, քրիստոնեության վաղ շրջանից գործում էր մի վանք-անապատ։ Այն պարիսպներով շրջապատված մի ընդարձակ համալիր էր` բաղկացած Սբ. Սարգիս, Սբ. Գևորգ և Սբ. Հակոբ եկեղեցիներից, առաջնորդարանի ու թեմական դպրոցի շենքերից, այգուց և այլ կառույցներից։ Սբ. Սարգիս եկեղեցին առաջնորդանիստ էր, անապատը՝ կաթողիկոսական իջևանատեղ։ Սբ. Սարգիս եկեղեցին վանք-անապատի հետ միասին ավերվել է 1679թ. մեծ երկրաշարժի ժամանակ և վերակառուցվել նույն տեղում` եդեսացի Նահապետ կաթողիկոսի գահակալության տարիներին (1691-1705թթ)։ Ներկայիս Սբ. Սարգիս եկեղեցին կառուցվել է 1835-42թթ: Իր ներքին և արտաքին ճարտարապետական նկարագրով, որպես առաջնորդանիստ եկեղեցի, այն Երևանի բոլոր եկեղեցիներից ամենաանշուքն էր։ Ն.Ս.Օ.Տ.Տ. Վազգեն Ա Ամենայն հայոց կաթողիկոսի օրոք այն հիմնովին նորոգվեց ու բարեկարգվեց։ Ճարտարապետ Ռ. Իսրայելյանի` 1972թ. կազմած նախագծով սկսվեց Սբ. Սարգիս եկեղեցու նորոգումը։ Եկեղեցու հին շենքը պահպանվել է, ճակատները երեսպատվել են Անիի նարնջագույն տուֆով և ունեն եռանկյունաձև խորշեր։ Ճարտարապետ Ռ. Իսրայելյանի մահից հետո հետագա աշխատանքները շարունակել է ճարտարապետ Ա. Գալիկյանը։ 1971-76թթ եկեղեցին հիմնովին բարեկարգվել է, արևմտյան հատվածում երգչախմբի համար կառուցվել է վերնատուն։ Հին թմբուկի ու գմբեթի փոխարեն կառուցվել է առավել բարձրադիր գմբեթ` բազմանիստ թմբուկով և պսակված հովհարաձև վեղարով։ 2000թ. ավարտվել է Սբ. Սարգիս եկեղեցու զանգակատան կառուցումը։ Քանդակագործ Արտաշես Հովսեփյանի մտահղացումն է արևմտյան շքամուտքը, փայտե դուռը, իսկ շքամուտքից վեր գտնվող հարթաքանդակները Աղթամարի Սբ. Խաչ տաճարի քանդակների թեմաներով են։ Քանդակագործներ Ս. Դադոյանի և Մ. Հարությունյանի ջանքերով եկեղեցու ներսում գմբեթի տակ գտնվող առագաստների քանդակազարդ աշխատանքներն Արենիի Սբ. Աստվածածին եկեղեցու առագաստների քանդակների նմանությամբ են ստեղծվել։ Սբ. Սարգիս եկեղեցու հիմնական վերակառուցումը կատարվել է լոնդոնաբնակ բարերար Սարգիս Քյուրքճյանի և նրա զավակների նվիրատվությամբ։ Եկեղեցու օծման հանդիսավոր արարողությունը կատարվել է 1976թ. նոյեմբերի 3-ին։ Վեհափառ հայրապետ Վազգեն Առաջինն իր քարոզում նշել է. «Քաղաքամայր Երևանն օժտվեց մի նոր զարդով, հայկական ճարտարապետության մի նոր կոթողով, աղոթքի սքանչելի սրբավայրով»:

 

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար