Խաչատուր Լազարյան

Պետական, մշակութային գործիչ

Բարսեղ Սարգիսյան

Բանասեր, հայագետ, ձեռագրագետ

Նորայր Կարգանյան

Քանդակագործ

Աշոտ Գրիգորյան

Ճարտարապետ

Աշոտ Բաբայան

Կոմպոզիտոր

Ներսես Աթաբեկյան

Բանաստեղծ, թարգմանիչ

Աշոտ Հարությունյան

Քանդակագործ

Վարդան Օնանյան

Հաղորդավար, լրագրող

Նիկոլայ Մադոյան

Ջութակահար

Արտաշես Սարգսյան

Հաղորդավար

Նիկոլ Փաշինյան

Պետական գործիչ, լրագրող

 

 

 

 

ԷՐԵԲՈՒՆԻ ԹԱՆԳԱՐԱՆ

Էրեբունի թանգարանը հիմնվել է 1968թ. հոկտեմբերի 19-ին Երևան քաղաքի հիմնադրման 2750-ամյակի տոնակատարություններին ընդառաջ: Թանգարանը ստեղծվեց ՀՀ Կառավարության 1968թ. մայիսի 24-ի թիվ 225 որոշմամբ, որի համար գիտական հիմք են հանդիսացել Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող նշանավոր 3 հնավայրերից`Արին բերդից, Կարմիր բլուրից և Շենգավիթից հայտնաբերված գտածոները։ Այն գտնվում է Արին Բերդ բլրի վրա, մի վայրում, որտեղ մ․թ․ա․ 782թ. Արգիշտի Ա-ի կողմից հիմնվել է Էրեբունի ամրոցը։ 2003թ. մարտի 7-ին վերանվանվելով որպես պատմահնագիտական արգելոց-թանգարան` Էրեբունին այսօր գործում է "Կարմիր բլուր" և "Շենգավիթ" մասնաճյուղերով`հանդիսանալով հանրության համար այցելելի միակ հնագիտական արգելոց-թանգարանը Երևան քաղաքում և կարևոր ուրարտագիտական կենտրոն տարածաշրջանում: 1970թ. շենքի նախագիծն արժանացել է ԽՍՀՄ Ճարտարապետների միության դիպլոմի: Հեղինակներն են ճարտարապետներ Շմավոն Ազատյանն ու Բաղդասար Արզումանյանը, քանդակագործը՝ ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Արա Հարությունյանը: Ներկայումս ֆրանսիացի հնէաբանները հայ մասնագետների հետ միասին լայն թափով շարունակում են Էրեբունի ամրոցի պեղումները:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար