Հովհաննես Հոլով

Լեզվաբան, թարգմանիչ, եկեղեցական գործիչ

Հովհաննես Պեյզատ

Գեղանկարիչ

Հմայակ Հակոբյան

Գեղանկարիչ

Ալեքսեյ Ջիվելեգով

Պատմաբան, գրականագետ, թարգմանիչ

Էլիզա Օլջույան

Երգչուհի, պարուհի

Ռոմանոս Սարգսյան

Գեղանկարիչ

Յուրիկ Սամվելյան

Քանդակագործ

Հերբերտ Գասպարյան

Բեմադրիչ, ռեժիսոր

Տիգրան Պետրոսյանց

Մշակութաբան, մատենագետ, լրագրող, պատմաբան

Ռուբեն Քոչար

Կինոռեժիսոր

Սուրեն Սաֆարյան

Գեղանկարիչ

 

 

 

 

ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆ

Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը գտնվում է Երևանում: Իր կյանքի օրոք կոմպոզիտորն հասցրեց միայն ծանոթանալ ապագա թանգարանի էսքիզներին և խորհուրդներ տալ հայտնի ճարտարապետ Էդուարդ Ալթունյանին, որին կառավարության կողմից հանձնարարված էր տուն-թանգարանի նախագիծը: Թանգարանի հիմքը հանդիսացավ այն առանձնատունը, որտեղ ապրում էր Արամ Խաչատրյանի ավագ եղբայրը՝ Վաղինակն իր ընտանիքի հետ: Հենց այդտեղ էր հաճախ իջևանում կոմպոզիտորը, երբ ժամանում էր Երևան: Առանձնատունը պահպանվել է անփոփոխ, իսկ նրան համալրող տուն-թանգարանի երկհարկանի շենքը կառուցվել է այգու տարածքում: Պահպանվել է մի փոքրիկ ներքին բակ, որտեղ Խաչատրյանի ծննդյան 105-ամյակի օրը կանգնեցվեց հուշաղբյուր` ճարտարապետներ Ս. Գյուրզադյանի և Ս. Բարսեղյանի նվերը թանգարանին: Շենքի ճակատային մասում վեր խոյացող հինգ կամարները հիշեցնում են կամերտոն: Թանգարանի պաշտոնական բացումը տեղի ունեցավ կոմպոզիտորի մահից հետո՝ 1982թ.: Տուն-թանգարանի առաջին տնօրեն նշանակվեց դիրիժոր, հանրապետության վաստակավոր ուսուցիչ Գոհար Հարությունյանը: Նրա ղեկավարությամբ թանգարանում ընդունված ավանդույթները շարունակվում և նոր լույսի տակ են զարգացվում թանգարանի ներկա տնօրեն` դաշնակահարուհի, միջազգային մրցույթների դափնեկիր, Երևանի պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Արմինե Գրիգորյանի ղեկավարությամբ: Տուն-թանգարանում կազմակերպվում են արդեն ավանդական դարձած միջոցառումներ` փառատոներ, հուշ-երեկոներ, մրցույթներ, հանդիպումներ մշակույթի անվանի գործիչների հետ, կազմակերպվում են ցուցահանդեսներ, հնչում են հայ ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունների պրեմիերաներ: Այնտեղ պահվում են նամակներ, պարտիտուրային ձեռագրեր, գրքեր, ձայնապնակներ, լուսանկարներ և հանճարեղ կոմպոզիտորի կյանքի և գործունեության հետ առչվող նյութեր: Խաչատրյանի որդին՝ Կարենը, թանգարանին է նվիրել հոր անձնական իրերը՝ առանձնասենյակի, ննջասենյակի, ճաշասենյակի կահույքի պարագաները, դաշնամուրը, դիրիժորական ֆրակն ու փայտիկը, նամակները և ընտանեկան արխիվի շատ մանրուքներ: Ինչպես տուն-թանգարանի բացումից առաջ, այնպես էլ դրանից հետո աշխարհի տարբեր ծայրերից այստեղ են ուղարկվել բազմաթիվ արժեքավոր նյութեր՝ հարստացնելով տուն-թանգարանը նորանոր հուշաիրերով: Ցուցադրանմուշներից մեկը ունի շատ հետաքրքիր պատմություն: Խոսքը տուն-թանգարանին Սան-Պաուլոյից Տիգրան Մոստիջյանի նվիրած դաշնամուրի մասին է: Մի անգամ երբ Խաչատրյանը համերգներով հանդես է եկել Հարավային Ամերիկայում, նրա արվեստի երկրպագու Տ.Մոստիջյանը կոմպոզիտորի պատվին ընդունելություն է կազմակերպել իր տանը: Նա դաշնամուր գնել էր հատուկ այն նպատակով, որպեսզի Խաչատրյանը գեթ մեկ անգամ դիպչի գործիքի ստեղներին: Երբ կոմպոզիտորն իր մի քանի ստեղծագործություններից հատվածներ նվագեց, տանտերն անսպասելիորեն նրան մեխ տվեց ու խնդրեց, որ Խաչատրյանը քերծելով ստորագրի դաշնամուրի փակիչի վրա: Երկար համոզելուց հետո, տանտերը, վերջապես, հասավ իր ուզածին: Այսօր այդ պատմական դաշնամուրը իր համեստ տեղն է զբաղեցնում թանգարանում: Խաչատրյանի տուն-թանգարանը ունի լուսավոր ու հիանալի ակուստիկայով համերգային դահլիճ: Տուն-թանգարանը աչքի է ընկնում հարուստ ձայնադարանով, որտեղ պահվում են դասական և ժամանակակից երաժշտության մոտ 2500 ձայնասկավառակ: Այստեղ նաև գործում է լարային գործիքների վերանորոգման արհեստանոց: Թանգարանում է գտնվում հազվագյուտ գործիքների պետական հավաքածուն: 2006թ. կառավարությունը ձեռնարկեց տուն-թանգարանի շենքի հիմնավերանորոգումը, իսկ 2008թ. հունիսի 6-ին բացվեց տուն-թանգարանի նոր մշտական ցուցադրությունը:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար