Միրզա Մելքոմ Խան

Դիվանագետ, հրապարակախոս, արձակագիր

Գևորգ Տեր-Աղեքսանդրյան

Բանահավաք, ազգագրագետ, արձակագիր

Հովհաննես Հակոբյան

Պատմաբան, հրապարակախոս

Էդուարդ Թոփչյան

Գրականագետ

Ասատուր Մնացականյան

Բանաստեղծ, բանասեր

Վարդիթեր Կարապետյան

Գեղանկարչուհի

Մովսես Պչաքչյան

Արձակագիր, թարգմանիչ

Սաթիկ Հախնազարյան

Դերասանուհի

Լիդուշիկ

Երգչուհի

 

 

 

 

ՀԱՂՊԱՏ

Հաղպատի վանքը գտնվում է Հաղպատ գյուղում: Հաղպատ անունը ստուգաբանվում է որպես ամուր պատ, այն կապվում է նաև հաղբ` որոգայթ, ծուղակ բառի հետ: Հաղպատի վանքը հիմնադրվել է 976թ.՝ Բագրատունի Աշոտ Գ թագավորության ժամանակ։ Տեղադրված է կիրճերով եզերված սարահարթի վրա, որի մատույցները վերահսկել է այդ նպատակով կառուցված Կայանբերդը։ Համալիրի կազմում են Սբ. Նշան, Սբ. Գրիգոր, Սբ.Աստվածածին (Խաթունաշեն) եկեղեցիները, գավիթը, ժամատունը, գրատուն-մատենադարանը, զանգակատունը, սեղանատունը, մատուռ-դամբարանները, խաչքարերը: Հնագույնը և գլխավորը Սբ. Նշան եկեղեցին է, որը 976-991թթ հիմնադրել են Աշոտ Գ Ողորմած թագավորը և նրա կինը՝ Խոսրովանույշը: Եկեղեցին դրսից՝ ուղղանկյուն, ներսից խաչաձև գմբեթավոր դահլիճ է՝ 4 անկյուններում երկհարկ ավանդատներով: Աղոթասրահը պատված է որմնանկարներով: Եկեղեցու ճակատները, բացի արևմտյանից, ունեն եռանկյունաձև կտրվածքով զույգ խորշեր, արևելյան ճակտոնի տակ Սմբատի և Կյուրիկեի  բարձրաքանդակն է: Տարբեր ժամանակներում Սբ. Նշան եկեղեցուն կից կառուցվել են շինություններ: Կյուրիկյան թագավորների սրահ-տապանատունը (1185 թ.) 13-րդ դարի 1-ին քառորդին վանքի առաջնորդ Հովհաննես Խաչենացին հիմնովին վերակառուցել և վերածել է ընդարձակ գավթի: Եկեղեցու հյուսիսարևելյան մասում է քառակուսի դահլիճ տիպի գրատուն-մատենադարանը: Ներկայիս շենքը 1258-62թթ վերակառուցել է Հովհաննես վանահայրը: Միաժամանակ կառուցվել են գրատան սրահը և փոքր գավիթը: 1245թ. Համազասպ վանահայրը կառուցել է վանքի զանգակատունը. բաղկացած է 2 հարկաբաժնից, 7 սյունանի զանգաշտարակից: 13-րդ դարում կառուցված սեղանատունը նորոգվել է 1975-78թթ: 1025թ. կառուցված Սբ. Գրիգոր եկեղեցին դրսից՝ ուղղանկյուն, ներսից՝ խաչաձև հատակագծով, երկթեք կտուրով թաղակապ շինություն է: Սբ. Աստվածածին եկեղեցին ցածր համաչափություններով, գմբեթավոր փոքրաչափ կառույց է:  Հաղպատում է ապրել և ստեղծագործել Սայաթ-Նովան: 1927թ. համալիրում պարբերաբար կատարվել են ամրացման, վերականգնման և բարեկարգման աշխատանքներ: 1989թ. Հայաստանի կառավարության որոշմամբ վանքը հանձնվել  է Մայր աթոռ Սբ. Էջմիածնի տնօրինությանը: 1996թ. Հաղպատի վանական համալիրն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային «Արժեքների ցանկում»:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար