Յուզեֆ Էպիֆան Մինասովիչ

Բանաստեղծ, հրապարակագիր, պատմաբան

Մկրտիչ Պոտուրյան

Հայագետ, լրագրող

Ավետ Գաբրիելյան

Ջութակահար

Արա Սարգսյան

Քանդակագործ

Ռոբերտո Գյուլբենկյան

Արևելագետ, աղբյուրագետ

Շմավոն Թորոսյան

Բանաստեղծ

Աիդա Ավետիսյան

Կոմպոզիտոր

Փիթեր Սուրյան

Արձակագիր, հրապարակախոս

Ելենա Տեր-Ավագյան

Գեղանկարչուհի

Վարուժան Խտշյան

Բեմադրիչ, դերասան

Վիկտոր Խաչատրյան

Ջութակահար, դիրիժոր

Տիգրան Խզմալյան

Կինոռեժիսոր

Արմինե Անդա

Դերասանուհի, գրող

Աշոտ Ահարոնյան

Հաղորդավար, լրագրող

Շուշանիկ Թամրազյան

Բանաստեղծ, թարգմանիչ

Սերգեյ Սարգսյան

Հաղորդավար

Զարուհի Ռշտունի

Հաղորդավար

 

 

 

 

ԱԼԵՔՍԱՆԴՐ ՍՊԵՆԴԻԱՐՅԱՆԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆ

Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանը հիմնադրվել է 1963թ. նոյեմբերին Մինիստրների Խորհրդի նախագահ Անտոն Քոչինյանի որոշմամբ: Գտնվում է Երևանում՝ Նալբանդյան 23 հասցեում: Այնտեղ կոմպոզիտորը ապրել է կյանքի վերջին տարիներին` 1926-28թթ: Բացվել է 1967թ. նոյեմբերի 25-ին: Այն Հայաստանում 1-ին երաժշտական տուն-թանգարանն էր: Հիմնադիրն է կոմպոզիտորի դուստր Մարինա Սպենդիարյանը, իսկ հիմնադիր տնօրենը՝ կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանը: Այս շենքը կառուցվել է 1925թ. ճարտարապետ Ն. Բունիաթյանի նախագծով: Այն Խորհրդային Հայաստանի 1-ին բնակելի շենքերից է: 1926թ. ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի առաջարկությամբ շենքի կոմունալ բնակարաններից մի փոքրիկ սենյակ հատկացվում է Ալ. Սպենդիարյանին: Այժմ շենքն ընդգրկված է Երևանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում, որպես հանրապետական նշանակության հուշարձան: Տուն-թանգարանի հավաքածուն կազմում է 1317 թանգարանային առարկա, որի զգալի մասը նվիրել է Մարինա Սպենդիարյանը: Այն ներառում է կոմպոզիտորի անձնական իրերը, փաստաթղթեր ու նամակներ, նոտաներ ու ձեռագրեր, որոնք տեղեկություն են տալիս Սպենդիարյանի կյանքի ու գործունեության մասին:  Դրանք ներկայացնում են նրա փոխհարաբերությունները 19-րդ դարավերջի և 20-րդ դարասկզբի մշակույթի խոշորագույն գործիչների հետ. ռուս կոմպոզիտորներ Ն. Ա. Ռիմսկի-Կորսակով (Սպենդիարյանի ուսաուցիչը), Ա. Ս. Արենսկի, Ա. Կ. Գլազունով, Ց. Ա.  Կյուի, գրողներ Մաքսիմ Գորկի, Անտոն Չեխով ու Լև Տոլստոյ, հայ գրողներ Հովհաննես Թումանյան ու Ալեքսանդր Ծատուրյան, կոմպոզիտորներ Ն. Տիգրանյան ու Ռոմանոս Մելիքյան, ճարտարապետ Ալեքսանդր Թամանյան, նկարիչներ Վ. Սուրենյանց, Մարտիրոս Սարյան և այլոք: Տուն-թանգարանն իրականացնում է մշակութային, գիտական, կրթական գործունեություն: Մեծ ուշադրություն է դարձվում կրթամշակութային միջոցառումներին, որոնք նպատակ ունեն երեխաներին կապել տուն-թանգարանի հետ, նրանց մեջ ձևավորել ճաշակ բարձր արվեստի նկատմամբ: Թանգարանում կազմակերպվում են համերգներ, ցուցահանդեսներ, դասախոսություններ և ավանդական միջոցառումներ. «Ռոմանսի երեկոներ», «պատանի սպենդիարանականների երդում», «Մեկ օր Սպենդիարյանի տուն-թանգարանում» և այլն:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար