Հակոբ Նաղաշ Հովնաթանյան

Գեղանկարիչ, բանաստեղծ

Գրիգոր Սինանյան

Ջութակահար

Օլգա Սպանդարյան

Լրագրող, մանկավարժ

Երվանդ Երզնկյան

Կոմպոզիտոր, դիրիժոր

Խաչատուր Ազիզյան

Գեղանկարիչ

Տաթևիկ Ղափլանյան

Դերասանուհի

Քեն Դավիդյան

Դերասան

Միխաիլ Ավակով

Բալետի արտիստ, պարուսույց

Սիրանուշ Լազյան

Դերասանուհի

 

 

 

 

ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆ

1945թ. Ավետիք Իսահակյանի ծննդյան 70-ամյակի առթիվ Հայաստանի կառավարությունը բանաստեղծին առանձնատուն նվիրելու որոշում է ընդունում: Շենքը կառուցվում է ճարտարապետ Պերճանուշ Մսրյանի նախագծով, Իսահակյանի ցանկությամբ` սրբատաշ սև տուֆ քարով: Այն երկհարկանի է, իր արտաքին տեսքով հիշեցնում է հայկական մատուռի` եռանկյունի գմբեթով, մուտք - գավիթով: 1946 թ. Իսահակյանն ընտանիքով բնակություն է հաստատում այդ տանը: Նրա մահից հետո` 1958թ., ՀՍՍՀ Մինիստրների խորհրդի մարտի 1-ի որոշմամբ, Ավետիք Իսահակյանի հիշատակը հավերժացնելու նպատակով առանձնատունը վերածվում է տուն-թանգարանի: 1963թ. հոկտեմբերի 31-ին հանդիսավոր պայմաններում տեղի է ունենում տուն-թանգարանի բացումը: Հայ մեծ բանաստեղծի տուն-թանգարանը գտնվում է Բաղրամյան պողոտային զուգահեռ գողտրիկ ու խաղաղ Զարոբյան փողոցում: Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանը մայրաքաղաք Երևանի աչքի ընկնող մշակութային օջախներից է, ուր այցելում են հայ և օտարազգի բազմաթիվ մարդիկ: Թանգարանում մշտապես կազմակերպվում են բազմազան ու հետաքրքիր միջոցառումներ` գիտական ընթերցումներ, գրական, երաժշտական ցերեկույթներ, բանավեճեր, գրքերի շնորհանդեսներ, բաց դասեր, համերգներ, ժամանակավոր ցուցահանդեսներ, հանդիպումներ գիտության և մշակույթի անվանի մարդկանց հետ և այլն: Թանգարանի ցուցադրությունը այցելուին է ներկայանում հուշային մասով և բանաստեղծի կյանքն ու գրական ժառանգույթունը ներկայացնող մշտական ցուցադրությամբ: Հուշային մասը կազմում են բանաստեղծի` առաջին հարկում գտնվող աշխատասենյակը, ննջարանը, հյուրասենյակը, ինչպես նաև գողտրիկ այգին: Այստեղ ամեն ինչ պահպանվում է այնպես, ինչպես եղել է նրա կենդանության օրոք: Թանգարանի ամենանվիրական հատվածը բանաստեղծի աշխատասենյակն է: Այստեղ կարելի է տեսնել Իսահակյանի հարուստ գրադարանը, հնօրյա գրասեղանը, բազմոցը, անձնական իրերը: Ամեն տարի թանգարանն ակտիվորեն մասնակցում է մայիսին կազմակերպվող ‹‹թանգարանային գիշեր›› միջազգային ակցիային, որի շրջանակներում Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում անցկացվում են տարաբնույթ միջոցառումներ և ցուցահանդեսներ:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար