Պետրոս Սիմեոնյան

Լրագրող, մանկավարժ

Լևոն Տիգրանյան

Բժիշկ, թարգմանիչ, բառարանագիր

Հակոբ Պարոնյան

Դրամատուրգ, երգիծաբան

Մուշեղ Մխիթարյան

Գեղանկարիչ

Ջիվան Ավետիսյան

Կինոռեժիսոր

Գայանե Մանուկյան

Հաղորդավար, լրագրող

 

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

1989թ. Յուրի Սարգսյանը, Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ռեկտորը, առաջարկեց Կալիֆորնիայի համալսարանի, Բերկլիի քաղաքացիական ճարտարագիտություն բաժնի պրոֆեսոր Արմեն Տեր Կյուրեղյանին, որ արևմտյան մոդելի տեխնիկական համլսարան հիմնադրի Հայաստանում: Առաջարկությունը ընդունվեց և որոշվեց ստեղծել ամերիկյան մոդելի մագիստրոսական համալսարան։ Տեր Կյուրեղյանը և սեյսմիկ ինժեներ, Հարավային Կալիֆորնիայի համալսարանի պրոֆեսոր էմերիտուս Միհրան Աբգարյանը, ձեռնամուխ եղան նպատակի իրականացմանը։ Մի շարք ամերիկացի և հայ գիտնականներ ընդունեցին համալասարանի ստեղծման գաղափարը։ Տեր Կյուրեղյանը և Աբգարյանը, Գարի Անդերսոնի և Ստեփան Կարամարդյանի հետ ներկայացրեցին համալսարան ստեղծելու իրենց առաջարկը Հայաստանի Հանրապետության կառավարությանը։ Երկու հզոր հաստատություններ` հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ) և Կալիֆորնիայի համալսարանը (ԿՀ) հետաքրքված էին ՀԱՀ-ի ստեղծման գործընթացով։ Բացի այդ, Հայաստանի հանրապետության կառավարությունը, մասնավորապես՝ կրթության և գիտության նախարարությունը, առաջարկեց ֆինանսական և նյութատեխնիկական օգնություն համալսարանի համար, չնայած Հայաստանի 1989-91թթ անհանգիստ քաղաքական և տնտեսական պայմանների։ Համալսարանի հիմնադրման ծախսերի զգալի մասը կատարվեց ՀԲԸՄ-ի կողմից։ Երբ Կալիֆորնիայի համալսարանը առաջարկեց իր աջակցությունը համալսարանի հիմնադրման գործում, ԿՀ-ի նախագահ Դավիդ Գարդները ստեղծեց աշխատանքային խումբ Կրթական հարցերով ավագ փոխնախագահ Վիլյամ Ֆրազերի գլխավորությամբ, որպեսզի գնահատվի ԿՀ-ի և ՀԱՀ-ի միջև կապ ստեղծելու հնարավորությունը։ 1990թ., երբ աշխատանքային խումբը այցելեց Հայաստան Կալիֆորնիայի համալսարանի պատվավոր հյուրերը փակ քվեարկությունում միաձայն քվեարկեցին ՀԱՀ-ը ԿՀ-ի մասնաճյուղ դառնալու օգտին։ Այս գործընթացի հետևանքով, ԿՀ-ն տրամադրում է տեխնիկական աջակցություն և իր փորձն է փոխանցում ՀԱՀ-ին, ինչպես նաև համագործակցում է ՀԱՀ-ի հետ դասախոսական անձնակազմի պատրաստման գործում։ Սեպտեմբերի 21-ի անկախության հռչակագրից հետո ՀԱՀ սկսեց ուսուցումը առաջին 101 ուսանողների հետ: 2008 թ. նոյեմբերի 1-ին Հայաստանի ամերիկյան համալսարանը բացեց իր նոր ժամանակակից շինությունը։ Այս շինությունը հնարավորություն տվեց ՀԱՀ-ին ընդլայնել ուսումնական ծրագրերը և բարելավել ուսանողների ամենօրյա կյանքը։ Շինությունը հագեցած է կենտրոնական ջեռուցման և օդափոխանակության համակարգերով։ Փափազյան գրադարանը սկսել է  իր աշխատանքը 1991թ. համալսարանի հիմնադրումից անմիջապես հետո։ Այն անվանվեց Հայաստանի ամերիկյան համալսարանի առատաձեռն բարերար Փափազյան ընտանիքի պատվին։ Վերջին 20 տարիների ընթացքում գրադարանը մեծ զարգացում է ապրել կիրառելով ժամանակակից մեթոդներ կառավարման մեջ և ներդնելով նորագույն տեխնոլոգիական լուծումներ։ Փափազյան գրադարանը Հայաստանի միակ բաց գրադարանն է։ Չնայած համալսարանն ունի ընդամենը 440 ուսանող, գրադարանն ունի 10,000 գրանցված անդամ։ Ամենիկյան համալսարանի նախագահն է Բրյուս Պողոսյանը: Սկսած 2013թ. Ամերիկյան համալսարանը մատուցում է կրթություն նաև բակալավրիական աստիճանի համար: Այս ծրագրով Ամերիկյան համալսարանը նպատակ ունի մինչև 2017թ. ուսանողների թիվը ընդլայնել մինչև 1200-ը: Ուսուցման լեզուն հիմնականում անգլերենն է, սակայն որոշ դասընթացներ՝ ինչպիսիք են Հայոց լեզուն և գրականությունը, Հայոց պատմությունը, կդասավանդվեն հայերենով:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար