Պետրոս Սիմեոնյան

Լրագրող, մանկավարժ

Լևոն Տիգրանյան

Բժիշկ, թարգմանիչ, բառարանագիր

Հակոբ Պարոնյան

Դրամատուրգ, երգիծաբան

Մուշեղ Մխիթարյան

Գեղանկարիչ

Ջիվան Ավետիսյան

Կինոռեժիսոր

Գայանե Մանուկյան

Հաղորդավար, լրագրող

 

 

 

 

ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆ

Եղիշե Չարենցի տուն-թանգարանը գտնվում է Երևանի կենտրոնում, Մաշտոցի պողոտա թիվ 17 հասցեում:  Խորհրդային Հայաստանի նախարարների խորհրդի 1964թ. փետրվարի 8-ի որոշմամբ 20-րդ դարի հայ անվանի բանաստեղծի` 1935-37թթ ապրած բնակարանում  հիմնադրվեց նրա տուն-թանգարանը, որն իր դռները բացեց ժողովրդի առջև 1975թ. հունվարին: 1987թ. Չարենցի ծննդյան 90-ամյա հոբելյանի առթիվ շենքը ենթարկվեց մասնակի փոփոխության և Հայաստանի կառավարության որոշմամբ թանգարանի տարածքն ընդլայնվեց: Այսօր թանգարանն ընդգրկում է 575 քմ տարածք, վերականգնված է մեմորիալ մասը, իսկ մյուս երեք հարկաբաժինները զբաղեցնում է հիմնական ցուցադրությունը: Տուն-թանգարանը բանաստեղծի կյանքի, ստեղծագործության, ազգային-հասարակական գործունեության ուսումնասիրության գիտական կենտրոն է: Թանգարանում պահպանվում են բանաստեղծից մեզ հասած մասունքներ, նյութեր` կապված Չարենց մարդու, քաղաքացու, մեծ բանաստեղծի, թարգմանչի, հրատարակչի հետ, որոնց ընդհանուր թիվը հասնում է 17 հազարի: Հիմնական ‎ֆոնդն ընդգրկում է 7760 թանգարանային նմուշ: Թանգարանի նվիրական մասերից է հուշատունը`արևելյան ու եվրոպական արվեստների նուրբ, բարձրաճաշակ համադրումով: Հուշային մասում իր առանձնակի տեղն ունի բանաստեղծի անձնական գրադարանը: 30-ական թվականների վերջերին, Չարենցի անձնական գրադարանն ընդգրկել է մոտ 6000 գիրք: Բանաստեղծի ձեռբակալությունից հետո, ցավոք, գրքերի մեծ մասը ոչնչացվել է: Այսօր մեզ է հասել 1422 կտոր գիրք: Բազմաթիվ գրականագետներ, ուսանողներ, աշակերտներ օգտվում են բանաստեղծի անձնական գրադարանից:  Թանգարանն իր հիմնական առաքելությունից բացի, կազմակերպում է ցուցահանդեսներ, գրական-երաժշտական երեկոներ, դասախոսություններ, համերգներ, հանդիպումներ, շնորհանդեսներ, պոեզիայի օրեր և այլն: Ե.Չարենցի տուն-թանգարանի տնօրենն է Լիլիթ Հակոբյանը: Նրա խոսքերով միայն 2013թ. ընթացքում թանգարանում կատարվել են բազմաթիվ աշխատանքներ՝ իրականացրել են 33 միջոցառում, որոնցից 22-ը եղել են ցուցահանդեսներ: Թանգարանը համալրվել է 40 նոր նյութերով, որոնք ձեռք են բերվել նվիրատվության միջոցով: Վերականգնել ենք 168 գիրք, ինչպես նաև 750-ից ավելի առարկաների համար գրվել են նոր գիտական վկայագրեր:  

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար