Սպիրիդոն Մելիքյան

Երաժշտագետ, կոմպոզիտոր

Վահե Հայկ

Արձակագիր, լրագրող

Գեղամ Աթմաճյան

Բանաստեղծ, արձակագիր

Նինա Ջաղինյան

Թարգմանիչ

Հակոբ Սրապյան

Բանաստեղծ, լրագրող

Մուշեղ Գրիգորյան

Գեղանկարիչ

Վահե Ավանեսյան

Հաղորդավար, լրագրող

Էդգար Սահակյան

Բաս-կիթառահար

Արփինե Գաբրիելյան

Հաղորդավար, դերասանուհի

 

 

 

 

ՆՈՐԱՎԱՆՔ

Նորավանքը, որի ամբողջական անվանումն է Ամաղու Նորավանք, կառուցվել 13-14-րդ դդ։ Գտնվում է Վայոց Ձորի մարզում` Ամաղու գյուղից 3 կմ հյուսիս-արևելք: Նորավանքը 13-րդ դարի սկզբին եղել է Սյունիքի հոգևոր կենտրոնը, Օրբելյան իշխանական տան տոհմական տապանատունը։ Այստեղ 12-րդ դարի 2-րդ կեսին գործել է ճարտարապետ Սիրանեսը, 14-րդ դարի 1-ին կեսին՝ նշանավոր մանրանկարիչ, քանդակագործ և ճարտարապետ Մոմիկը։ Վանքի պարսպապատ տարածքում գտնվում են Սբ. Կարապետ գլխավոր եկեղեցին, նրան արևմուտքից կից՝ գավիթը, հյուսիսից՝ Սմբատ իշխանի դամբարանը։ Կառույցների գլխավոր խմբից հարավ-արևելք Բուրթել իշխանի երկհարկ դամբարան-եկեղեցին է։ Արևմտյան կողմում պահպանվել են նաև առանձին շենքերի մնացորդներ, պարսպապատ տարածքից արևելք՝ կոպտատաշ քարից կառուցված երկու մատուռներ և այլ շենքերի հիմնապատեր։ Նորավանքի համալիրի գլխավոր Սբ. Կարապետ եկեղեցին կառուցել է իշխան Լիպարիտ Օրբելյանը 1216-1223թթ։ Այն ներքուստ քառաթև, չորս անկյուններում երկհարկ ավանդատներով գմբեթավոր կառույց է։ Միակ մուտքը արևմուտքից է և բացվում է դեպի կից գավիթը, որը եղել է Օրբելյան տոհմի և վանքի առաջնորդների տապանատունը։ Ենթադրվում է, որ գավիթը կառուցվել է եկեղեցու ավարտից անմիջապես հետո։ Գավիթը 1261թ, Սմբատ Օրբելյանի նախաձեռնությամբ, վերակառուցել է Սիրանես ճարտարապետը։ Հետագայում՝ 1321թ., երկրաշարժից կառույցը կրկին վնասվել է։ Ամենայն հավանականությամբ վերակառուցումն իրականացրել է Մոմիկը, որը նոր էր ավարտել Արենիի եկեղեցին։ Գլխավոր եկեղեցու հյուսիսային պատի երկայնքով ձգվում է Սմբատ իշխանի թաղածածկ դամբարանը՝ Սբ. Գրիգոր եկեղեցին (կառուցել է ճարտարապետ Սիրանեսը 1275թ.)։ Համալիրի գլխավոր եկեղեցին Բուրթել իշխանի երկհարկ դամբարան-եկեղեցին է՝ Սբ. Աստվածածինը (1339թ.)։ Կառույցի ուղղանկյուն հատակագծով կիսագետնափոր առաջին հարկի դամբարանի վրա բարձրանում է երկրորդ հարկի խաչաձև աղոթարանը, դեպի ուր տանում են պատի մեջ ագուցված աստիճանները։ Չորս անկյուններում ավանդատներ ունեցող այս հորինվածքը պսակված է սյունազարդ ռոտոնդայով։ Եկեղեցու ռոտոնդայի կենտրոնական սյան վրա պատկերված է Աստվածամայրը գահին նստած, ձախ կողմի սյան վրա՝ Բուրթել իշխանը՝ կառույցի մանրակերտը ձեռքին, աջ կողմի սյան վրա՝ նրա որդին՝ Բեշքենը: Եկեղեցու դռան վերևում քանդակված է Աստվածածինը, ում գրկին նստած է մանուկ Հիսուսը: Նրանից ձախ քանդակված է Հովհաննես Մկրտիչը լուսապսակով, իսկ աջ՝ Եսայի մարգարեն: Գավթի լուսամուտի ճակատակալ քարի կենտրոնում Հայր Աստծո կիսանդրին է` կերտված մարդու կերպարանքով: Աստծո այդպիսի պատկերումն աննախադեպ է, որովհետև ընդհանրապես միջնադարյան արվեստում Հայր Աստված պատկերվում է խորհրդանշական ձևով (օր.` երկնքից իջած Աջի տեսքով): 18-17-րդ դարերում վանքը շրջափակվել էր պարսպով։ Այդ ժամանակներով էլ թվագրվում են ինչպես պարսպապատ տարածքի ներսում, այնպես էլ նրանից դուրս, արևելյան կողմում եղած կառույցների մնացորդները։ Համալիրի տարածքում կան բազմաթիվ խաչքարեր, որոնց մեջ իրենց բարձր գեղարվեստական արժանիքներով առանձնանում են Մոմիկի խաչքարերը։ Նորավանքում է գտնվում նաև Մոմիկի հիշատակին կանգնեցված խաչքարը:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար