ԳԱՌՆԻԻ ՀԵԹԱՆՈՍԱԿԱՆ ՏԱՃԱՐ

Գառնիի հեթանոսական տաճարը (ամրոց, հնավայր) գտնվում է Կոտայքի մարզի համանուն գյուղում, Ազատ գետի աջ ափին։ Կառուցվել է մ.թ. 1-ին դ. կեսերին՝ ամրոցի վերակառուցման շրջանում (մ.թ. 77թ.): Մ.թ. 1-ին դ. կեսերին այն ավերել են հռոմեական զորքերը։ 1-ին դ. 70-ական թթ տաճարը վերականգնել է Տրդատ Ա թագավորը, որի թողած հունարեն արձանագրության մեջ այն անվանված է "անառիկ ամրոց"։ Արտաշեսյան և Արշակունյաց թագավորների օրոք Գառնին եղել է նշանավոր ամրոց, զորակայան և ամառանոց, իսկ 4-րդ դ.՝ եպիսկոպոսանիստ բնակավայր։ Ամրոցն ավերվել է արաբական նվաճումների ժամանակ, բայց ավանը պահպանել է իր գոյությունը և 9-րդ դ. կեսերին աճել ու դարձել է գյուղաքաղաք։ 10-րդ դ. սկգբին Աշոտ Բ Բագրատունի թագավորի օրոք վերականգնվել է նաև ամրոցը։ Ազատ գետի կիրճում՝ եռանկյունաձև բարձր հրվարդանի վրա կառուցված համալիրը երկու կողմերից պաշտպանված է 100մ բարձրությամբ ուղղաձիգ ժայռերով, որոնք միանում են 180մ երկարությամբ պարսպապատով: 24 սյուները խորհրդանշում են օրվա 24 ժամերը: Հետագայում տաճարը եղել է հայոց արքայական ընտանիքների ամառանոց: Կատարվել են հնագիտական պեղումներ, որոնց ժամանակ բացվել է վաղ բրոնզեդարյան բնակատեղին`կացարաններով և բազմաթիվ գտածոներով: Ուրարտական շրջանում (մ.թ.ա. 8-6-րդ դդ.) ամրոցի պարսպապատերն ամրացվել են, և կանգնեցվել է տաճարի` 1-ին դ-ի կառույցի նախատիպը: Քրիստոնեական կրոնի ընդունումից հետո այն եղել է Տրդատ Գ թագավորի քրոջ՝ Խոսրովդուխտի "ամառանոցային սենյակը": Կործանվել է 1679թ-ի երկրաշարժի ժամանակ։ Կործանված տաճարի մասերը, նրբաքանդակ սյուների կտորներն ու պատերի քարերը, խոյակներն ընկած էին տաճարի շուրջը։ Այս հանգամանքը հնարավոր դարձրեց տաճարի վերականգնումը, ինչը կատարվեց 1969-75թթ՝ ճարտարապետ Ա.Սահինյանի նախագծով և անմիջական ղեկավարությամբ: Ըստ ընդհանուր հորինվածքի` շենքը պերիպտեր է, որի տարածական-ծավալային կառուցվածքը, վեր ելնելով բարձր պատվանդանի վրայից, պսակվում է հարուստ մշակված ճակատներով։ Ենթադրվում է, որ տաճարը նվիրված է եղել արևի աստված Միհրին։ Միհրը` իբրև լույսի, ճշմարտության խորհրդանիշ, հաճախակի պատկերվել է ցուլի (խավարի) դեմ մենամարտելիս։ Տաճարի մոտ գտնվել է սպիտակ մարմարից քանդակված ցուլի կճղակ, որը պատկանել է քրիստոնեական կրոնի տարածման ժամանակ ոչնչացված հեթանոսական կուռքին: Այս հոյակապ հուշարձանը այսօր` վերականգնված վիճակում, շարունակում է հիացմունք պատճառել մարդկանց և հանդիսանում է համաշխարհային արժեք ներկայացնող հայ ժողովրդի հեթանոսական շրջանի նյութական մշակույթի հոյակապ կոթողներից մեկը։

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար