Նինա Սաղյան

Դաշնակահար

Թամար Մելքումյան

Դերասանուհի

Արամ Թաթուլյան

Դաշնակահար

Մուշեղ Գալշոյան

Արձակագիր, լրագրող

Գայանե Վարդիկյան

Դերասանուհի

Արման Աղաջանյան

Կինոռեժիսոր, երգիչ

Աշոտ Գաբրիելյան

Բանաստեղծ

Հասմիկ Վարդանյան

Թավջութակահար

Էվա Խաչատրյան

Դերասանուհի

Լարա Առաքելյան

Հաղորդավար, լրագրող

 

 

 

 

ԵՐԵՎԱՆԻ ԿԱՍԿԱԴ ՀԱՄԱԼԻՐ

Կասկադ ճարտարապետական-կոթողային համալիրը ստեղծվել է 1970թ. Երևանում։ Համալիրը աստիճանավոր անցումների, շատրվանների ու ծաղկանոցների մի համակարգ է, որը Երևանի կենտրոնը միացնում է Հաղթանակ զբոսայգու հետ: Այն ունի հինգ մակարդակ, որոնցից յուրաքանչյուրում տեղադրված են համաշխարհային ճանաչում ունեցող քանդակագործների՝  Լինն Չադվիկի և Ֆերնանդո Բոտերոյի աշխատանքները, խաչքարեր և հարթաքանդակներ: 2002թ. ՀՀ Ազգային ժողովն օրենք ընդունեց, որի համաձայն ամբողջ տարածքը՝ (շուրջ 13 հեկտար), տրամադրվեց Գաֆեսճյան թանգարան-հիմնադրամին, այն պայմանով, որ 5 տարվա ընթացքում այնտեղ կկառուցվի թանգարան: Թամանյանի պուրակը ևս տրամադրվեց թանգարանին:  Բարեկարգումից հետո Կասկադի ներսում 260 հոգու համար պետք է կինոթատրոն գործեր, սակայն այդ ծրագիրը մնաց անավարտ: Հետագայում մրցույթ հայտարարվեց` Կասկադի վերնամասում թանգարան կառուցելու համար: Այս ծրագիրը ղեկավարում էր երիտասարդ ճարտարապետ Դեյվիդ Հաթսոնը: Մրցույթի արդյունքում ընտրվեցին 3 նախագծեր, սակայն դրանցից ոչ մեկը պարոն Գաֆէսճյանին դուր չեկավ: Հետագայում թանգարանի մի նախագիծ մշակեց հենց Դէյվիդ Հաթսոնը: Գաֆեսճյան  արվեստի կենտրոնը հիմնվել է 2009թ. նոյեմբերին: Աստիճանների թիվը 572 է, Կասկադի հիմքից մինչև գագաթ՝ 302մ, իսկ հիմքից մինչև վերին հարթակ՝ 450մ: Համալիրի առջևում վեր է խոյանում Երևանի գլխավոր ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի արձանը (քանդակագործ՝ Արտաշես Հովսեփյան), իսկ համալիրի վերևում գտնվում է Խորհրդային Հայաստանի 40-ամյակի համալիր-հուշակոթողը։ Այս նախագծով Կասկադի հեղինակները՝ ճարտարապետներ Ջիմ Թորոսյանը, Սարգիս Գյուրզադյանը և Ասլան Մխիթարյանը ավարտեցին 1924թ. Ալեքսանդր Թամանյանի կողմից նախագծած Երևանի գլխավոր հատակագծի հորինվածքային առանցքը, այսպես կոչված, "Հյուսիսային ճառագայթը", որը հատում է քաղաքը՝ հյուսիս-հարավ ուղղությամբ: Կասկադի բոլոր հարթակներից հիասքանչ տեսարաններ են բացվում դեպի քաղաք և Արարատյան դաշտավայր: Ամբողջ համալիրը յուրօրինակ ամֆիթատրոն է, որը ներդաշնակ է շրջակա միջավայրի հետ:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար