Մկրտիչ Ավգերյան

Լեզվաբան, բառարանագիր, աստվածաբան, թարգմանիչ

Գևորգ Հյուրմյուզյան

Թարգմանիչ, եկեղեցական, մշակութային գործիչ

Գևորգ Պետրոսյան

Դերասան, բեմադրիչ

Վարդան Շահպարոնյան

Պետական գործիչ, հրապարակախոս

Օննիկ Պերպերյան

Կոմպոզիտոր, դիրիժոր

Դմիտրի Շիկանյան

Բալետի արտիստ, դիրիժոր

Զարեհ Սահակյանց

Ջութակահար, դիրիժոր

Կարեն Պետրոսյան

Գեղանկարիչ, աբստրակցիոնիստ

Նարինե Մալյան

Բեմադրիչ

Գեղամ Խաչերյան

Գեղանկարիչ

Աստղիկ Աբաջյան

Դերասանուհի

Վոքս

Դուետ

 

 

 

 

ԷՋՄԻԱԾՆԻ ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑԻ

Սբ. Մարիամ Աստվածածին եկեղեցին գտնվում է Էջմիածին քաղաքի կենտրոնական մասում: Այն կառուցվել է 1767թ. Սիմեոն Երևանցի Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրոք: Եկեղեցին սկզբնապես եղել է փայտաշեն: Եկեղեցու կառուցման ճշգրիտ թվականի մասին կա մի քարե արձանագրություն, որը, ըստ վկայության, Սիմեոն Կաթողիկոսը գրել է տվել Ավագ Սեղանի նորոգության ժամանակ և զետեղել է եկեղեցու ներսի պատերից մեկում: Եկեղեցին ունի բազիլիկ ձև, երկարավուն տանիքով, որն ընդունված է հայկական ճարտարապետության մեջ: Զանգակատուն չի ունեցել: Զանգերը ժամերգությունների և պատարագի ժամանակ ղողանջել են հատուկ պատրաստված գմբեթաձև մի երկաթյա սարքից: Այն տեղադրված է եղել տանիքի վրա և եկեղեցու վերանորոգության ժամանակ հանվել է: Եկեղեցու արտաքին մասում, պատերի մեջ, տեղադրվել են մի քանի հայկական խաչքարեր` քանդակված նույն ժամանակաշրջանում: Սբ.Աստվածածին եկեղեցին ունեցել է շատ հովիվներ, որոնք իրենց հոգևոր ծառայությունն են բերել հավատացյալ ժողովրդին: Սբ. Աստվածածին եկեղեցին իր ծաղկուն շրջանն ապրեց Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Ա Հայրապետի գահակալության շրջանում: Հայոց Հայրապետը, որ մեծ ուշադրություն էր դարձնում Հայաստանի պատմական վանքերի և եկեղեցիների վերանորոգությանը, իր հայացքը սևեռեց նաև Էջմիածին քաղաքում գտնվող Սբ. Աստվածածին եկեղեցու վրա: Եկեղեցում հիմնական վերանորոգությունը սկսվել է  1986թ.: Մաքրվել են ներսի պատերի բոլոր ծեփերը, երեսպատվել 12 թաղերը, որոնք այնքան էլ լավ վիճակում չէին: Փոխվել է սալահատակը, զետեղվել են գեղեցիկ բյուրեղապակյա երեք ջահեր և նոր սրբապատկերներ: Նորոգվել է մկրտության ավազանը, որի կենտրոնում տեղադրվել է մի մարմարյա քանդակազարդ խաչ և այլն:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար