ԲՅՈՒՐԱԿԱՆԻ ԱՍՏՂԱԴԻՏԱՐԱՆ


Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանը գտնվում է Հայաստանի Բյուրական գյուղում՝ Արագած լեռան հարավային լանջին։ Հիմնվել է 1946թ., ճարտարապետն է Սամվել Սաֆարյանը։ Աստղադիտարանը հիմնվել է ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի ջանքերով: 1-ին դիտաշտարակների շինարարությանը զուգընթաց, Վիկտոր Համբարձումյանի ղեկավարությամբ, սկսվեց նաև մասնագետների ուսուցումը Երևանի պետական համալսարանում: Այդ նույն ժամանակ բաց երկնքի տակ տեղակայված շատ համեստ աստղադիտակներով կատարվեցին անդրանիկ դիտումները: Բյուրականի աստղադիտարանի 1-ին աստղագետներից են եղել Հայկ Բադալյանը, Բենիամին Մարգարյանը, Ռուբեն Սահակյանը, Գրիգոր Գուրզադյանը, Լուդվիգ Միրզոյանը, Նինա Իվանովան, Վաղարշակ Սանամյանը, Մարաթ Առաքելյանը, Էդվարդ Խաչիկյանը և Կարլոս Գրիգորյանը։ 1956 թ-ին, երբ տեղի ունեցավ աստղադիտարանի պաշտոնական բացումը, ստացված կարևոր արդյունքների շնորհիվ այդ գիտական հաստատությունը հայտնի դարձավ ողջ աշխարհում: Հիմնադրման օրվանից մինչև 1988 թ. աստղագիտական այդ կենտրոնի անփոփոխ տնօրենն էր Վիկտոր Համբարձումյանը: Աստղադիտարանը կազմված է երկու մասից՝ ուսանողական ավանից և ֆունկցիոնալ մասից, որը նաև բաղկացած է դիտաշտարակներից, վարչական և լաբորատորիայի շենքերից, ժողովների համար նախատեսված սրահից և հյուրերի տներից։ Աստղադիտարանի գիտական գործունեությունն ուղղված է Տիեզերքում անկայուն երևույթների հետազոտմանը, որի համար նախատեսված են հինգ հիմնական դիտակներ, որոնցից են` աստղադիտարանի խոշորագույն 2.6մ և Շմիդտի 1.0մ հանրահայտ դիտակները։ Արտաքին մուտքի աստիճանավանդակն ունի յուրահատուկ ճարտարապետական ոճ։ Պատկանում է Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիային և տնօրինվում նրա միջոցով։ 1946թ-ից ի վեր Բյուրականում են տեղի ունեցել բազմաթիվ աստղագիտական հավաքներ, գիտական հանդիպումներ, ինչպես նաև Միջազգային Աստղագիտական Միության (ՄԱՄ) 4 գիտաժողով։ Բյուրականի աստղադիտարանը բուն գիտական հետազոտություններին զուգահեռ իրականացնում է նաև գիտության տարածման գործընթաց՝ պարբերական հրապարակումների, աստղադիտարանում արդեն մի քանի տարի գործող երիտասարդ աստղագետների ամառային դպրոցի, դասախոսությունների և էքսկուրսիաների միջոցով։ 1998թ-ից Բյուրականի աստղադիտարանը կրում է Վիկտոր Համբարձումյանի անունը։ Համարվում է Արևելյան Եվրոպայի և Միջին Արևելքի կարևորագույն աստղադիտարաններից մեկը։

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար