Հակոբ Մանանդյան

Պատմաբան, բանասեր

Աստղիկ Երամյան

Դերասանուհի

Նորայր Աղաջանյան

Գեղանկարիչ

Սևակ Արզումանյան

Գրականագետ, գրաքննադատ

Կիմ Երիցյան

Դերասան

Ռուբեն Սարգսյան

Կոմպոզիտոր

Ակսել Բակունց

Երաժիշտ, ջազմեն

Սերգեյ Մարկոսյան

Կոմպոզիտոր, երաժշտագետ

Վիկտոր Հովհաննիսյան

Գեղանկարիչ, բեմանկարիչ

Անուշ Նագգաշյան

Բանաստեղծ

Անի Բատիկյան

Ջութակահար

 

 

 

 

ԵՂԵԳՆԱՁՈՐԻ ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑԻ

Սբ. Աստվածածին եկեղեցին գտնվում է Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում: Այն  բազիլիկ եկեղեցի է, ունի մեկ ավագ խորան, երկու փոքրիկ ավանդատուն, մկրտության ավազան և մի փոքրիկ զանգակատուն: Եկեղեցին լուսավորվում է վեց փոքրիկ լուսամուտների և երկու ջահերի շնորհիվ: Սբ. Աստվածածին եկեղեցին ունի երկու փայտաշեն դուռ` եկեղեցու արևմտյան և հարավային կողմերում: Եկեղեցին ներսից զարդարված է հինգ սրբապատկերներով, որոնց վրա պատկերված են Հիսուսի մկրտության, խաչելության տեսարանները, ինչպես նաև Հիսուսը մանուկներին օրհնելիս և Աստվածածնի պատկերները: Խորանի հետևի պատը ամբողջությամբ զարդարված է որմնանկարներով, ուր պատկերված են սերովբեներ և քերովբեներ, խաչեր, զարդանախշեր և այլն: Եկեղեցու բակում` արևմտյան դռան աջ և ձախ կողմերում, տեղադրված են երեք խաչքարեր, որոնցից երկուսը նվիրված են Հայոց Մեծ եղեռնի անմահ զոհերի հիշատակին, իսկ մյուսը՝ Սբ. Վարդանանց նահատակներին: Սբ. Աստվածածին եկեղեցու պատերի մեջ տեղադրված են խաչքարեր, որոնցից մի քանիսը թվագրվում են մինչև 12-րդ դարով: Եկեղեցու կառուցման մասին հստակ տեղեկություններ չեն պահպանվել, միայն եկեղեցու արևմտյան դռան վրայի արձանագրությունից կարող ենք ասել, որ վերակառուցվել է 1878թ., իսկ թե երբ է կառուցվել, հայտնի չէ: Եկեղեցին կառուցվել է արդեն գոյություն ունեցող խոնարհված մեկ ուրիշ եկեղեցու տեղում, որը կառուցվել է 5-րդ դարում: 

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար