ԵՂԵԳՆԱՁՈՐԻ ԵՐԿՐԱԳԻՏԱԿԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ

Եղեգնաձորի երկրագիտական թանգարանը հիմնադրվել է 1968թ: Այն Վայոց ձորի մարզի մշակութային արժեքների պահպանության, գիտական ուսումնասիրության և պրոպագանդման կենտրոնն է: Թանգարանում ամփոփված են մարզի տարածքից հայտնաբերված պատմական տարբեր ժամանակաշրջանների հնագիտական ուշագրավ նյութեր, մի շարք եզակի նմուշներ: Թանգարանի հնագիտական հավաքածուն մեծ կարևորություն ունի ոչ միայն մարզի, այլև Հայաստանի պատմության ուսումնասիրման համար: Թանգարանային արժեք ներկայացնող ազգագրական հավաքածուի մեջ ընդգրկված են 17-20-րդ դարերի պատմության, կենցաղի, սովորությունների, հավատալիքների վերաբերյալ հարուստ նյութեր: Մարզի արդի ժամանակաշրջանի պատմությունն ամփոփված է բազմաբնույթ փաստաթղթային-արխիվային արժեքավոր հավաքածուներում: Թանգարանում կազմակերպվում են միջոցառումներ, ժամանակվոր ցուցադրություններ, անցկացվում են թեմատիկ ցերեկույթներ, զեկուցումներ, դասախոսություններ, համաժողովներ:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար