Ռուբեն Շահվերդյան

Գեղանկարիչ, խեցեգործ

Պետրոս Թումանյան

Ճարտարապետ

Գեորգի Յարալյան

Ծաղրանկարիչ

Վանո Սիրադեղյան

Պետական գործիչ, արձակագիր

Ռուբեն Նուրիջանյան

Օպերային երգիչ

Վահագն Պապայան

Կոմպոզիտոր, բաս-կիթառահար

Հռիփսիմե Մարգարյան

Գեղանկարչուհի

Դավիթ Աղաբեկյան

Հաղորդավար

Ռոման Մուշեղյան

Կինոռեժիսոր

Արթուր Գրիգորյան

Բալետի արտիստ

 

 

 

 

ԳՅՈՒՄՐԻԻ ԱԶԳԱՅԻՆ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԵՆՑԱՂԻ ԹԱՆԳԱՐԱՆ

Ազգային ճարատարապետության և Գյումրիի կենցաղի թանգարանը գտնվում է քաղաքի կենտրոնում: Այստեղ կարելի է ծանոթանալ Գյումրիի առօրյային, մշակույթին և պատմությանը: Ազգային ճարատարապետության և Գյումրիի կենցաղի թանգարանը տեղակայված է «Ձիթողցյանների» տանը, որը կառուցվել է 1872թ. Ձիթողցյանների ընտանիքի կողմից, այդ պատճառով էլ թանգարանը կոչվում է նաև Ձիթողցյանների տուն-թանգարան: Կենցաղի թանգարանում կարելի է ծանոթանալ պատվասեր ու հյուրասեր գյումրեցու կյանքի անցած պատմությանը և ներկային: Թանգարանը բաժանվում է 2 մասի, որոնք գտնվում են բակի հակառակ կողմերում: Թանգարանի առաջին սենյակում կարող ենք տեսնել Գյումրիի հայտնի դեմքերի լուսանկարները: Այստեղ կահավորանքը պահպանվել է ինչպես Ձիթողչյանների օրոք` դաշնամուրը, որը բերված է եղել Իտալիայից և կահույքի մնացած մասը, որոնք բերվել են Ռուսաստանից, Եվրոպայից և Գյումրիի արվեստի հազվագյուտ ձեռագործ գորգերը նույնպես այստեղ են գտնվում: Երկրորդ սենյակում կարող ենք գտնել հին Գյումրիի բազմաթիվ նկարներ, հին Ալեքսանդրապոլի քարտեզ-մակետը: Այցելելով այս թանգարան` կարող ենք կատարել մի փոքրիկ ճանապարհորդություն 19-րդ դարի Հայաստանից դեպի հետ 150 տարի առաջ գոյություն ունեցող մշակույթով հարուստ Հայաստան: 

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար