Մեսրոպ Փափազյան

Մանկավարժ, եկեղեցական, թատերական գործիչ

Գրիգոր-Միհրդատ Պըյըգլյան

Բանասեր, արևելագետ, իրավաբան

Լևոն Ասլամազյան

Գեղանկարիչ

Կարո Զաքարյան

Կոմպոզիտոր, դիրիժոր

Գաբրիել Էլ-Ռեգիստան

Արձակագիր, բանաստեղծ

Վասիլ Վարդանյան

Բեմանկարիչ, գեղանկարիչ

Վիգեն Խեչումյան

Արձակագիր

Հայկ Խաչատրյան

Արձակագիր

Արման Մանարյան

Կինոռեժիսոր

Եվգենի Վախթանգով

Գեղանկարիչ, բեմանկարիչ

Վրեժ Ներսեսյան

Պատմաբան, աստվածաբան

Արտակ Զիլֆիմյան

Կինոռեժիսոր

 

 

 

 

ԱՍԼԱՄԱԶՅԱՆ ՔՈՒՅՐԵՐԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆԸ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ

Ասլամազյան քույրերի տուն-թանգարանը բացվել է 1987թ., Գյումրիի «Կումայրի» պատմաճարտարապետական  արգելոցի համակարգում՝ իբրև առանձին պատկերասրահ (գեղարվեստական թանգարան): Ցուցանմուշները (մոտ 600 կտավ, դեկորատիվ- կիրառական արվեստի առարկաներ) նվիրել են Ասլամազյան քույրերը: Առաջին հարկում ցուցադրվում են նկարչուհի Մարիամ Ասլամազյանի նկարները (գեղանկար, գրաֆիկա), նկարազարդ թասեր, սպասք, մոմակալներ, իսկ երկրորդ հարկում՝ Երանուհի Ասլամազյանի գործերը: Մարիամ Ասլամազյանը 1965թ. ստացել է ազգային նկարիչի կոչում: Նրա որոշ գործեր` «Հայկական նատյուրմորտ» (1955թ.), «Ծաղկած կարմիր կակտուս» (1957թ.) գտնվում են Տրետյակովսկի պետական թանգարանում: Հայրենական մեծ պատերազմին նվիրված Երանուհի Ասլամազյանի աշխատանքները ևս գտնվում են Տրետյակովսկի պետական թանգարանում: 2004թ. տուն-թանգարանը վերանորոգվել է Լինսի հիմնադրամի միջոցներով: Թանգարանը կառուցված է սև տուֆ քարից և շրջապատում ունի շատ գեղեցիկ այգի:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար