Միրզա Մելքոմ Խան

Դիվանագետ, հրապարակախոս, արձակագիր

Գևորգ Տեր-Աղեքսանդրյան

Բանահավաք, ազգագրագետ, արձակագիր

Հովհաննես Հակոբյան

Պատմաբան, հրապարակախոս

Էդուարդ Թոփչյան

Գրականագետ

Ասատուր Մնացականյան

Բանաստեղծ, բանասեր

Վարդիթեր Կարապետյան

Գեղանկարչուհի

Մովսես Պչաքչյան

Արձակագիր, թարգմանիչ

Սաթիկ Հախնազարյան

Դերասանուհի

Լիդուշիկ

Երգչուհի

 

 

 

 

ՄՀԵՐ ՄԿՐՏՉՅԱՆԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆԸ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ

Մհեր Մկրտչյանի տուն-թանգարանը գտնվում է Գյումրիի Վարպետաց և Ռուսթավելի փողոցների հատման կետում: Հիմնադրել է 2004թ. Բացման պաշտոնական արարողությունը տեղի է ունեցել 2006թ. դեկտեմբերի 20-ին: Թանգարանը կառուցվել է Գյումրիի քաղաքապետարանի նախաձեռնությամբ: Թանգարանը լուսաբանում է մեծանուն արվեստագետի կյանքն ու գործը` թողնելով հետագա սերունդներին որպես արվեստի մեծագույն արժեք: Թանգարանի գործունեության նպատակն է այցելուներին մոտիկից ծանոթացնել հայ մեծ դերասան Ֆրունզիկի (Մհեր Մկրտչյան) կյանքին ու ստեղծագործությանը: Հետևողականորեն շարունակվում է պրպտումներն ու հավաքագրումը Մհեր Մկրտչյանին վերաբերվող նյութերով` թանգարանային ֆոնդը հարստացնելու ուղղությամբ: Հետևողական աշխատանք է տարվում այցելուների հետ Մեծ դերասանի գեղարվեստական արժանիքները համակողմանի մատուցելու ուղղությամբ: Թանգարանի հավաքածուների մեջ մեծ արժեք ունեն կամոտը` «Մեր մանկության տանգոն» ֆիլմից, տակառիկը` «01-99» ֆիլմից, գալիկոնը` «Նվագախմբի տղաները» ֆիլմից: Մեծ արտիստի կյանքի և ստեղծագործական գործունեության հետ կապված թանգարանում կա 270-ից ավելի լուսանկարներ: Պահպանվել է Մհեր Մկրտչյանի ձեռքով արված ծաղրանկարներ, պատկերներ, նամակներ, փաստաթղթերի նմուշներ: Թանգարանում մշտապես անց են կացվում թեմատիկ ցերեկույթներ, զեկուցումներ: 2007թ. թանգարանում տեղի է ունել դերասանի թոռնուհու` Իռեն Տերտերյանի կողմից, թանգարանին մոտ 1500 նոր ցուցանմուշների հանձնման արարողությունը:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար