Պետրոս Սիմեոնյան

Լրագրող, մանկավարժ

Լևոն Տիգրանյան

Բժիշկ, թարգմանիչ, բառարանագիր

Հակոբ Պարոնյան

Դրամատուրգ, երգիծաբան

Մուշեղ Մխիթարյան

Գեղանկարիչ

Ջիվան Ավետիսյան

Կինոռեժիսոր

Գայանե Մանուկյան

Հաղորդավար, լրագրող

 

 

 

 

ԴԱՐԱՇԱՄԲԻ ՍՈՒՐԲ ՍՏԵՓԱՆՈՍ

Սբ. Ստեփանոս վանքը (նաև Մաղարդավանք) 9-րդ դարի հայկական կրոնական համալիրի Իրանի հյուսիսում` Ջուղա քաղաքից 15 կմ դեպի հարավ-արևմուտք հեռավորության վրա` Արաքս գետի աջ ափին բարձրացող Մաղարդա լեռան լանջին` հայկական Դարաշամբ բնակավայրից (մոտ 1 կմ արևելք)։ Հետագա դարերում մի քանի անգամ վերանորոգվել է։ 2008թ. այն գրանցվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության համաշխարհային ժառանգության մեջ։ Ըստ 12-րդ դարի ասորի ժամանակագիր Միքայել Ասորու, հիմնադրել է Բարդուղիմեոս առաքյալը։ Գրավոր առաջին տեղեկությունը Խաչիկ Ա Արշարունի կաթողիկոսի 976թ. կոնդակն է, որով հաստատվել են վանքին հարկատու կալվածքների սահմանները։ Նույն թվականին վանքը վերաշինել է Բաբկեն եպիսկոպոսը։ Սբ. Ստեփանոս եկեղեցու օծմանը ներկա են եղել Խաչիկ Ա Արշարունին և Հայոց Աշոտ Ողորմած թագավորը, որոնք վանքին ընդարձակ տիրույթներ են նվիրել։ Աշոտի դուստր Հռիփսիմեն 981թ. վանքին կտակել է Աստապատի իր դաստակերտը, այգիներ, արտեր։ Կտակում նշվում է, որ վանքապատկան երեք եկեղեցիները՝ Սբ. Ստեփանոսը, Սբ. Աստվածածինը և Սբ. Գևորգը, խարխուլ էին, իսկ գլխավոր եկեղեցին՝ Սբ. Ստեփանոսը, նորոգել է իր հայրը։ Վանքը հիշատակվում է 1173թ. նկարազարդ ձեռագրի ընծայման կապակցությամբ։ 13-14-րդ դա րերում վանքը հայտնի մշակութային կենտրոն էր, 1332թ. այնտեղ տասից ավելի վանականներ ձեռագրեր են ընդօրինակել, գործել է դպրոց։ 1331թ. գրված «Նարեկի» հիշատակարանում վանքն անվանվում է «մեծ ու հռչակավոր»։ Դեռ 1427թ. հիշատակվում են նրա երեք եկեղեցիները, սակայն 1541թ. Հայոց կաթողիկոս Գրիգոր Բյուզանդացու կոնդակում նշվում է միայն Սբ. Ստեփանոսը։ 16-րդ դարում վանքը խարխուլ էր, 1589թ. Մարտիրոս վարդապետը նորոգման աշխատանքներ է կատարել։ 1759թ. վանքի շենքերը վնասվել են երկրաշարժից: 1917–21թթ թուրքերը չորս անգամ թալանել են վանքը և հրկիզել գրադարանը։ Ուշ միջնադարի հայ ճարտարապետության մեջ Սբ. Ստեփանոս եկեղեցին առանձնանում է իր գեղեցիկ հարդարանքով։ Այստեղ ճակատների հետ ներդաշնակ ամբողջություն են կազմում ավետարանական թեմաներով բազմաթիվ պատկերաքանդակները և զարդաքանդակները (որոնցով հագեցած են բոլոր պատերը և գմբեթը), իսկ ներսի հետ՝ զարդանկարները և որմնանկարները։ Գմբեթի թմբուկի նիստերին 12 առաքյալների լուսապսակով դիմաքանդակներն են, իսկ աշխարհի չորս կողմերին նայող նիստերին՝ «Քրիստոսը գահի վրա», ներքևում՝ չորս ավետարանիչներն են իրենց խորհրդանիշերով, ինչպես նաև Աստվածածնի, Հովհաննես Մկրտչի և Գրիգոր Լուսավորչի պատկերաքանդակներն են։ Ճակտոնների հարթության մեջ, արևելյան ճակատին քանդակված է Սբ. Ստեփանոս Նախավկայի քարկոծումը, արևմուտքում՝ «Խաչելությունը», հարավում՝ «Աստվածածինը՝ մանուկ Հիսուսը գրկին», հյուսիսում՝ «Համբարձումը»։ Իսկ զանգակատան հարավային պատին, որը միաժամանակ եկեղեցու հյուսիսային ճակատն է, առաջին հարկում պատկերված է «Աստվածածինը գահի վրա», երկու կողքերին՝ հրեշտակներ, իսկ երկրորդ հարկում՝ «Աստվածածնի Ավետումը»։ Ամբողջությամբ վերցված, վանքի պատկերաքանդակները միասնական շղթա են կազմում՝ ներկայացնելով Տերունական պատկերաշարը («Ավետում», «Հիսուսի Ծնունդը», «Խաչելությունը», «Համբարձումը», «Հիսուսը գահի վրա», «Աստվածածինը գահի վրա»), որը լրացված է առաքյալների միջոցով քրիստոնեության տարածման, Ստեփանոս Նախավկայի քարկոծման ու հայ ժողովրդի՝ քրիստոնեության ընդունման թեմաներով։ Ընդ որում, համատեղվել են տարբեր սյուժեներ (օր., Սբ. Ստեփանոսի քարկոծումը զուգակցված է Սբ. Երրորդության հետ)։ Ավետարանիչների խորհրդանիշները՝ արծիվը և հրեշտակը, ներկայացված են թռիչքի պահին։ Դարաշամբի Սբ. Ստեփանոս Նախավկա վանքի բազմաթիվ և բազմազան պատկերաքանդակներն իրենց գեղարվեստական բարձր արժանիքների ու ինքնատիպ առանձնահատկությունների շնորհիվ դասվում են ուշ միջնադարի հայկական արվեստի գլուխգործոցների շարքին։

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար