Պետրոս Սիմեոնյան

Լրագրող, մանկավարժ

Լևոն Տիգրանյան

Բժիշկ, թարգմանիչ, բառարանագիր

Հակոբ Պարոնյան

Դրամատուրգ, երգիծաբան

Մուշեղ Մխիթարյան

Գեղանկարիչ

Ջիվան Ավետիսյան

Կինոռեժիսոր

Գայանե Մանուկյան

Հաղորդավար, լրագրող

 

 

 

 

ԵՐԵՎԱՆՅԱՆ ԼԻՃ

Երևանյան լիճը (Երևանյան ծով) արհեստական ջրամբար է, որը գտնվում է Երևանի հարավ-արևմուտքում՝ Հրազդանի կիրճում՝ 908 մ բարձրության վրա։ Կառուցվել է 1970թ.՝ նախկին Նոր Կողբ գյուղի տարածքում։ Կառուցվել է Հրազդան գետի հոսքը կանոնավորելու և ջրերն օգտագործելու նպատակով։ Պատվարը հողային է՝ երեսպատված երկաթբետոնե սալիկներով, երկարությունը՝ 480 մ, առավելագույն բարձրությունը՝ 29 մ։ Կամրջի դեր է կատարում Երևանի աջափնյա և ձախափնյա շրջանների միջև։ Ոռոգման ջուրը բաց է թողնվում աջ ափին կառուցված հատակային ջրթողքի միջոցով։ Լճի աջ ափի երկարությամբ (364 մ) կառուցվել է խրամատային ջրընդունիչ՝ լողացող մարմինները հեռացնելու նպատակով։ Լճի ափերը մասնակիորեն բետոնապատված են։ Երևանյան լիճը մեծ նշանակություն ունի շրջապատի միկրոկլիմայի և քաղաքային հանգստի գոտու ձևավորման համար։ Կանոնավորվել է Հրազդանի վերին հոսանքի ազատ հոսքը, լճից սկսվում են Էջմիածնի և Փարաքարի ջրանցքները։ Ձմռանը հազվադեպ սառցակալում է։ Ըստ հնագետ Բենիկ Երիցյանի` լճի տակ են մնացել հնագիտական արժեք ներկայացնող հուշարձաններ։ Լճի մերձակայքում են գտնվում Երևան անունը կրող քարանձավախմբերը (Երևանյան քարայր 1, 2, 3)։ Լճի տակ են մնացել նաև հնագույն Ումեշինի ջրանցքի հետքերը. այն նշանավոր ուրարտական ջրանցքի, որը ոռոգել է Էջմիածնի այգիները։ 2000թ. սկզբներից լճի մերձակայք է տեղափոխվել նաև ԱՄՆ-ի դեսպանատունը։ 

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար