Միրզա Մելքոմ Խան

Դիվանագետ, հրապարակախոս, արձակագիր

Գևորգ Տեր-Աղեքսանդրյան

Բանահավաք, ազգագրագետ, արձակագիր

Հովհաննես Հակոբյան

Պատմաբան, հրապարակախոս

Էդուարդ Թոփչյան

Գրականագետ

Ասատուր Մնացականյան

Բանաստեղծ, բանասեր

Վարդիթեր Կարապետյան

Գեղանկարչուհի

Մովսես Պչաքչյան

Արձակագիր, թարգմանիչ

Սաթիկ Հախնազարյան

Դերասանուհի

Լիդուշիկ

Երգչուհի

 

 

 

 

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՇԵՆՔ

Ազգային ժողովի շենքի կառուցումը սկսվել է 1948թ. և  ավարտվել 1950թ.: Շենքի նախագծումը կատարվել է 1947թ.: Նախկինում այն եղել է ՀԿԿ ԿԿ շենքը: ՀՀ Նախարարների խորհուրդը 1991թ. մայիսի 1-ին ընդունեց  «ՀԿԿ Կենտկոմի» նախկինում զբաղեցրած շենքը Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդին հատկացնելու մասին որոշումը: Տեղափոխությունը այս շենք կատարվել է 1991թ. մայիսին: Շենքի գլխավոր ճարտարապետն է Մարկ Գրիգորյանը: Նա եղել է Երևանի  գլխավոր ճարտարապետը, այնուհետև Հայարդնախագիծ ինստիտուտի տնօրենը: Երևանի կենտրոնը հանդիսացող գոգահովտի հյուսիսարևմտյան վերին բարձր  մասը` 50 մետրից ավելի, զբաղեցրել է հին Երևանի երեք մեծ թաղամասերից մեկը` Կոնդը, որ նշանակում է բոլորաձև բլուր: Կոնդի հյուսիսային մասում` այժմյան Մարշալ Բաղրամյան պողոտայի միջնամասի ձախ կողմում, գտնվում էր քաղաքի ամենահին գերեզմանատունը` Կոզեռնը: Գերեզմանատունն իր անունը ստացել է ի պատիվ 11-րդ դարի առաջին կեսի հայ գիտնական և տոմարագետ Հովհաննես Կոզեռնի (Տարոնացու), որը կրում էր «Հայոց վարդապետ» պատվանունը: Կոզեռն նշանակում է տղա: Կյանքի վերջին տարիները նա անցկացրել Է Երևանում, ուր վախճանվել և առաջինն է թաղվել Կոնդի հյուսիսարևմտյան հատվածի` իր անունով (Կոզեռն) կոչվող գերեզմանատանը: Տարածված է այն կարծիքը, որ Ազգային ժողովի շենքը կառուցվել է վերոհիշյալ գերեզմանոցի տարածքի վրա: Սական դա չի համապատասխանում իրականությանը: Ազգային ժողովի ներկայիս տարածքը նախկինում եղել է պտղատու այգի, իսկ գերեզմանոցը ընկած է եղել Դեմիրճյան փողոցից դեպի արևմուտք և հյուսիս-արևմուտք: ՀԿԿ ԿԿ շենքը կառուցվել է Բաղրամյան պողոտային հարող բարձունքներից մեկի վրա, որի տեղանքն առանց այդ կառույցի այժմ դժվար է պատկերացնել: Մ. Գրիգորյանն ընդհանրապես կարողանում էր շենքի ճարտարապետությունը լավագույնս համաձայնեցնել քաղաքային միջավայրի ու բնության հետ, հնարամտորեն օգտագործել բնապատկերի առանձնահատկությունները` հասնելով շրջակայքի հետ մասշտաբային համապատասխանության: Շենքի բաղկացած է երեք ծավալից` կենտրոնական, որը ներառում է ընդարձակ նախասրահը, գլխավոր սանդուղքը և նիստերի դահլիճը, ճակատին ուղղահայաց կողային երկու ծավալները, որտեղ լայն միջանցքի երկու կողմերում դասավորված են աշխատասենյակները: Հատակագծի ֆունկցիոնալ տեսակետից նպատակահարմար այսպիսի հիմքը միաժամանակ նախադրյալներ է ստեղծել ծավալատարածական արտահայտիչ հորինվածքի համար: Կենտրոնական ծավալի և կողային ռիզալիտների օրդերային լուծումը շենքին տալիս է բարեձևություն և պլաստիկ արտահայտչականություն: Շենքի ընդարձակ կանաչապատ տեղամասը դեպի շքամուտք տանող լայն սանդուղքով, ինչպես նաև մոնումենտալ չուգունաձույլ ցանկապատը լրացնում են այս շենքի ճարտարապետական արժանիքները: Շենքի ճարտարապետը 1951թ. արժանացել է ՍՍՀՄ պետական մրցանակի: 1985թ. ավելացվել են կից կառույցները՝ (նիստերի դահլիճը, ճաշարանը, նրա վերին հարկի աշխատասենյակները), ինչպես նաև հարող այգին և չուգունե ցանկապատը: Այսօր կարծիքներ են հնչում, թե Ազգային ժողովի դիմացի այգին կարելի է դարձնել հասարակական այգի: Սակայն հարցն այն է, որ այդ կանաչազարդ տարածական միջավայրը ճարտարապետական համալիրի բաղկացուցիչ մասն է, առանց որի այդ ինքնատիպ կառույցն անկասկած կկրի գեղագիտական մեծ կորուստ: Դասական ճարտարապետության միջոցներով լուծված ճակատի կոմպոզիցիան ընդհանուր առմամբ շենքին տալիս է հասարակական կառույցի տեսք: Շենքի ծավալը մասնատված է միջին և կողային հատվածների, որոնց մակերեսը պլաստիկորեն հարստացված է մեծ օրդերների կիրառմամբ: 2009թ. ավարտվել է Ազգային ժողովի հիմնական շենքին կից երկրորդ մասնաշենքը, որի շինարարական աշխատանքներն սկսվել էին 2006թ. առաջին եռամսյակում: Այն նախագծվել է «Հայնախագիծ»  գիտահետազոտական ինստիտուտում, ճարտարապետն է Մ. Ռուստամյանը: Փորձ է արվել այդ մասնաշենքի ճարտարապետությունը հարմարեցնել հիմնականի հետ և դրանց միասնությունը դարձնել համահունչ: Որոշ առումով դա հաջողվել է: Շենքն ամբողջությամբ բետոնակառույց է, երեսապատված հիմնական մասնաշենքի ֆելզիտյան տուֆի  գույնի, տեղի և որակի սալիկներով: Եթե շենքի արտաքին տեսքը հեռավոր նմանության պատրանք է ստեղծում հիմնականի հետ, ապա նրա ներքին ծավալատարածական չափսերը լիովին համապատասխանում են հիմնականին: Այն դեմքով ուղղված է դեպի հիմնական մասնաշենքը, նրա հետ երրորդ հարկով անմիջականորեն կապվում է թռիչքաձև կամուրջ-միջանցքով, որը դուրս է գալիս կանաչ նախասրահ և նիստերի դահլիճ: Շենքն առջևից չորս, իսկ հետևի մասից հինգհարկանի է, այսինքն` ունի մեծ ու հարմարավետ նկուղային հարկ: Շենքն ունի լայն ու բարձր միջանցքներ, լուսավոր ու հարմարավետ աշխատասենյակներ: Արվել է ամեն ինչ աշխատանքի հարմարավետ պայմաններ ստեղծելու համար: 2010թ. հոկտեմբերի 22-ին տեղի ունեցավ ՀՀ Ազգային ժողովի նիստերի վերակառուցված դահլիճի պաշտոնական բացման արարողությունը: Դահլիճի օվալաձև կառուցվածքը խորհուրդ ունի. այն  կլոր սեղանի շուրջն անցկացվող քննարկումներ է հիշեցնում: Այդ կառուցվածքի ընտրությունը պատահական չէ: Վաղուց ի վեր կլոր սեղանը համարվում է համագործակցության, նպատակամետ քննարկումների խորհրդանիշ, քանի որ տրամաբանորեն կլոր սեղանի շուրջ զրուցակիցները շարժվում են ոչ թե ճակատային ու միմյանց հանդեպ անձնավորված գրոհների, այլ հիմնախնդրի լուծման արդյունավետ ուղիների փնտրտուքի ճանապարհով: Համաձայն առասպելի` կլոր սեղանի գաղափարը ծնվել է 12-րդ դարում, թեև այն շատ ավելի հին է և հատուկ է եղել նաև հայ իրականությանը:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար