Գալուստ Շերմազանյան

Բանահավաք, դրամատուրգ

Գարեգին Սրվանձտյան

Ազգագրագետ, եկեղեցական գործիչ, բանասեր-բանահավաք

Միքայել Փորթուգալ

Բանասեր, հայագետ

Մամիկոն Գևորգյան

Դրամատուրգ, թարգմանիչ

Մուշեղ Աղայան

Կոմպոզիտոր, երաժշտագետ

Տիրան Երկանյան

Ճարտարապետ

Արշալույս Արշարունի

Բանաստեղծ, գրականագետ, թատերագետ

Սերգեյ Սարինյան

Գրականագետ

Առաքել Առաքելյան

Գեղանկարիչ

Սերժ Առաքելյան

Բանաստեղծ, լրագրող

Արմեն Սմբատյան

Կոմպոզիտոր

Արմեն Միրաքյան

Օպերային երգիչ

 

 

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՄԽԻԹԱՐ ՀԵՐԱՑՈՒ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Երևանի Պետական բժշկական համալսարանը գտնվում է Կորյունի 2-րդ հասցեում: ՀՀ նախարարների խորհրդի 1919թ. մայիսի 16-ին հաստատած օրենքով Երևանում հիմնվեց համալսարան՝ պատմալեզվաբանական, տնտեսաիրավաբանական, բժշկական, ֆիզիկամաթեմատիկական բաժիններով: 1922-27թթ հիմնականում ավարտվում է ամբիոնների կազմավորումը։ 1927թ. բժշկական ֆակուլտետը տալիս է իր առաջին 32 շրջանավարտը։ 1930թ. ՀԽՍՀ կառավարության որոշմամբ՝ պետական համալսարանի ֆակուլտետների հիման վրա ստեղծվում են ինքնուրույն ինստիտուտներ, այդ թվում և՝ պետական բժշկական համալսարանը։ 1936թ. ԽՍՀՄ ժողկոմխորհի որոշմամբ ինստիտուտին ատենախոսությունների պաշտպանության իրավունք է տրվում։ 1957թ. սփյուռքահայերի համար ստեղծված արտասահմանցի ուսանողների բաժինը հետագայում ընդլայնվում է և սկսվում է նաև օտարերկրացիների ընդունելությունը: 1989թ. բուհն անվանակոչվել է միջնադարի անվանի բժիշկ Մխիթար Հերացու անունով, իսկ 1995թ. ՀՀ կառավարության որոշմամբ ստացել համալսարանի կարգավիճակ: Համալսարանում ուսուցումը կատարվում է հայերեն, ռուսերեն, անգլերեն` ըստ համալսարանի և ուսանողի միջև կնքված պայմանագրի։ Գործում է կրթության երկաստիճան համակարգ՝ բակալավրիատ և մագիստրատուրա։ Ֆակուլտետներն են՝ ընդհանուր բժշկության, ստոմատոլոգիական, դեղագիտական, ռազմաբժշկական, հանրային առողջության, հետբուհական և շարունակական կրթության։ Մագիստրատուրայում կարող է սովորել բակալավրի, դիպլոմավորված մասնագետի կամ մագիստրոսի աստիճան ունեցողը: Բակալավրիատում և մագիստրատուրայում առաջին կուրսերում ընդունելության կանոններով սահմանված մրցութային կարգով ընդունված ուսանողներին տրվում է ուսման վճարի լրիվ փոխհատուցում` նպաստի ձևով: Համալսարանի ուսանողները բացառիկ հնարավորություն ունեն ստանալու նաև անվանական և հիմնադրամների սահմանած կրթաթոշակներ: Դրանց հավակնորդների մրցույթի համար սահմանվում են չափորոշիչներ:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար