Ռուբեն Շահվերդյան

Գեղանկարիչ, խեցեգործ

Պետրոս Թումանյան

Ճարտարապետ

Գեորգի Յարալյան

Ծաղրանկարիչ

Վանո Սիրադեղյան

Պետական գործիչ, արձակագիր

Ռուբեն Նուրիջանյան

Օպերային երգիչ

Վահագն Պապայան

Կոմպոզիտոր, բաս-կիթառահար

Հռիփսիմե Մարգարյան

Գեղանկարչուհի

Դավիթ Աղաբեկյան

Հաղորդավար

Ռոման Մուշեղյան

Կինոռեժիսոր

Արթուր Գրիգորյան

Բալետի արտիստ

 

 

 

 

ԳԱՐԴՄԱՆՔԻ ՍՈՒՐԲ ՍՏԵՓԱՆՈՍ ԵԿԵՂԵՑԻ

Սբ. Ստեփանոսը հայ առաքելական եկեղեցի է Գարդմանքի Փիփ գյուղում։ Շինարարության սկիզբը հայտնի չէ, բայց կառուցումը ավարտվել է 1849թ., իսկ փոքրիկ զանգակատունը կառուցվել է ավելի վաղ՝ 1847թ. ժողովրդի և Ստեփան Միրիմյանցի ջանքերով, որի մասին եկեղեցու արևմտյան պատի մեջ տեղադրված մարմարյա քարին կա արձանագրություն։ Եկեղեցին ուղղանկյուն հատակագծով գմբեթավոր դահլիճ է՝ կառուցված անտաշ քարով և կրաշաղախով։ Կառուցողական առավել պատասխանատու հանգույցներն ու գմբեթն իրականացվել են սրբատաշ քարով։ 22 մ երկարությամբ և 12 մ լայնությամբ եկեղեցին ներսից պահվում է վեց սյուներով: Այստեղ է պահվել չորս ձեռագիր ավետարան, որոնց գտնվելու վայրը ներկայումս անհայտ է։ Հայտնի է, որ 1862թ. եկեղեցին նորոգվել է և գործել մինչև 1928թ ու Խորհրդային իշխանության կողմից անվերադարձ փակվել։ Մուտքի մոտ կար խաչքար, իսկ պատին 1849թ թվագրվող արձանագրությունն է: Ադրբեջանի Հանրապետության վերահսկողությանը անցնելուց և Փիփ գյուղի հայությանը բռնագաղթեցնելուց հետո եկեղեցին վերածվել է անասնագոմի՝ չնայած այն հանգամանքի, որ Բաքվի իշխանությունները այն անվանում են «իրենց նախնիների կառուցած ալբանական եկեղեցի»։

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար